Ռոբերտ Քոչարյանի գործով ինչ որոշում կկայացնի դատարանը. փաստաբանները հակասական ակնկալիքներ ունեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
Բոլորը

Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը կասկած անգամ չունի՝ դատավոր Աննա Դանիբեկյանը ՍԴ որոշման լույսի ներքո սեպտեմբերի 12-ի նիստում փոխելու է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, այդպիսով՝ մեխանիկորեն ի կատար ածելով ՍԴ որոշումը։

«Առանց որևէ կարծիք լսելու դատարանն ինքը կարող է կողմնորոշվել, որ այդ որոշումը պարունակում է դրույթներ, որոնք հիմք են խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու և կայացնել համապատասխան որոշում։ Եթե դատարանը հակառակ կերպ է մեկնաբանում, այստեղ մեր դիրքորոշումները շատ խիստ տարբերվելու են։ Մենք դատարանից պահանջում ենք առաջնորդվել օրենքով, այդ թվում՝ ՍԴ որոշումով՝ վերացնել խափանման միջոցը»,- ասում է փաստաբանը։

Հիշեցնենք, որ երրորդ անգամ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց հունիսի 25-ին ու պահվում է ԱԱԾ մեկուսարանում։ Ըստ Հովհաննես Խուդոյանի, սեպտեմբերի 12-ին դատավոր Դանիբեկյանը առաջնահերթորեն քննարկելու է կալանքի հարցը։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը։ Բարձր ատյանն արձանագրել է, որ գործառութային անձեռնմխելիությունը, որով օժտված է պաշտոնաթող նախագահը, վիճարկվող հոդվածում որպես քրեական վարույթը բացառող հանգամանք նշված չէ։ Օրենքում չկան Սահմանադրությունից բխող այնպիսի իրավական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտային գործառութային անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու ընթացքում գնահատելու, թե արդյոք նրանց վերագրվող գործողությունը կամ անգործությունը բխում է նրանց կարգավիճակից։ Մեկնաբանելով ՍԴ որոշումը՝ Գլխավոր դատախազությունը գտնում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը պետք է որոշի՝ արդյոք երկրորդ նախագահին մեղսագրվող արարքները բխե՞լ են նրա՝ որպես անձեռնմխելիություն ունեցող նախագահի կարգավիճակից, թե՝ ոչ։ Հովհաննես Խուդոյանն այսպիսի մեկնաբանության հետ համաձայն չէ․ «ՍԴ-ի հիշյալ մեկնաբանություններից ուղղակի բխում է, որ որևէ պետական մարմին, որևէ դատավոր չի կարող գնահատել՝ արդյոք առաջադրված մեղադրանքում նկարագրված գործողությունները բխո՞ւմ էին նախագահի կարգավիճակից, թե՝ ոչ, հետևաբար՝ եթե հնարավոր չէ դա գնահատել, հնարավոր չէ քրեական հետապնդում իրականացնել։ Գլխավոր դատախազությունը կրկին թաքցնում է կամ վերապահումով է մոտենում տեքստը վերարտադրելիս, որովհետև հաջորդաբար նշվում է, որ այո՛, վարույթն իրականացնող մարմինը պետք է դրա գնահատականը տա, բայց կարգավորումների բացակայության պայմաններում նա չի կարող չափանիշներ ընտրել, թե ինչպես է գնահատում՝ արդյոք առկա՞ է գործառութային անձեռնմխելիություն, թե՝ ոչ։ Դատախազությունը կարող է կարծիք ունենալ, բայց այն այս փուլում կարևոր չէ մեզ համար, որովհետև գնահատականը տալու է դատարանը»։

ՍԴ անունից հրապարակված որոշումը բացարձակապես չի նշանակում, թե Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու կալանքը ապօրինի են և պետք է վերացվեն, ասում է «Մարտի 1»-ի գործով 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը։ Քոչարյանի՝ անձեռնմխելիության հարցով, ըստ նրա, դատարաններն իսկ քննարկել ու որոշում են կայացրել՝ ինչպես քրեական հետապնդումը, այնպես էլ խափանման միջոց կալանավորումը օրինաչափ գնահատելով։ Իսկ ՍԴ-ն որոշման մեջ չի էլ նշել, որ անձեռնմխելիության իրավունքի խախտում կա, նույնիսկ չի բացահայտել՝ գործառութային անձեռնմխելիության բովանդակությունը և առարկան։

«Ես պնդում եմ, որ ՍԴ անունից հրապարակված այս որոշման մեջ չկա այնպիսի դրույթ և եզրահանգում, իրավական այնպիսի դիրքորոշում, որն ուղղակիորեն կնշանակի, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կամ խափանման միջոցը իրականացվել է ապօրինի։ Մի հնարք է կիրառվել, որը թույլ է տալիս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին մեծ աղմուկ բարձրացնել, ստեղծել խառնաշփոթ իրավիճակ՝ օգտվելով մեծ ռեսուրսներից, հրապարակայնության մեծ խողովակներից և փորձել ինչ-որ ընկալումներ ձևավորել, որոնք ոչ մի կապ չունեն ո՛չ քրեական գործի նյութերի, ո՛չ էլ դատական ակտերի, այդ թվում՝ ՍԴ որոշման հետ»,- ասաց Եգորյանը։

Կբավարարի՞ արդյոք դատավոր Աննա Դանիբեկյանը Քոչարյանի պաշտպանների միջոնրդությունը, պարոն Եգորյանն ասում է՝ պատրաստ են ցանկացած որոշման ու հիշեցնում է՝ դատավոր Դանիբեկյանն արդեն իսկ հօգուտ Քոչարյանի որոշում է ընդունել՝ արձանագրելով, որ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշմամբ խախտվել է նրա իրավունքը։ «Ուզում եմ հստակ արձանագրել, որ ՍԴ-ի տխրահռչակ որոշման վկայակոչմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման կամ նրան արգելանքից ազատելու վերաբերյալ որևէ որոշում կլինի ակհայտ ապօրինի ակտ»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Մեկ տարի առաջ ՝ հենց այս օրը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը աղմկահարույց բացահայտում արեց․ նա հայտարարեց, որ ոստիկանական զորքերի զինծառայող 18-ամյա Տիգրան Աբգարյանին սպանել են հատուկ ջոկատայինները և այդ մասին նախաքննական մարմինն ունի հստակ ապացույցներ․ «Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանը արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Մեր վերսիան հետևյալն է, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի, դա նախաքննությամբ հիմնավորվել է»։

Տիգրան Աբգարյանը, ըստ վարկածի, վիրավորում է ստացել Լեոյի փողոցի վրա, ապա 40 օր անց՝ ապրիլի 11-ին հիվանդանոցում մահացել։ ՀՔԾ պետի հայտարարությունից կարելի էր ենթադրել, որ կապ կա Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն մտցնելու որոշման և Տիգրան Աբգարյանի մահվան փաստի միջև։ Այսօր, սակայն, երկրորդ նախագահին փաստական այսպիսի հիմքով մեղադրանք առաջադրված չէ։ Այդ դեպքում, ինչպե՞ս էր ՀՔԾ պետը պնդում, թե նախաքննությամբ այդպիսի փաստ հիմնավորված է։ Հովհաննես Խուդոյանը նշում է․ «Ամբողջ պրոցեսի ամենացավալի կողմերից է, երբ որ որոշակի դատավարական նպատակների հասնելու համար չեն խորշում մահացած անձնանց հարազատների հույզերի հետ ամեն անգամ խաղալուց։ ՀՔԾ պետի 1 տարի առաջվա հայտարարությունը պարզ է՝ ինչից է բխում, իրենք խայտառակվել էին հայտնի գաղտնալսումների հրապարակումից հետո։ Եվ այն պարագայում, երբ ակնկալվում էր, որ պաշտոնատար անձինք պետք է հրաժարական տան՝ արդարադատությանը միջամտելու համար և աղմուկը ցրելու խնդիր ունեին։ Պարոն Քոչարյանի մեղադրանքում որևէ հիշատակում չկա որևէ անձի մահվան մասին, սա մանիպուլյատիվ այն հնարքն է, որով փորձում են գործը տաք պահել»։

Տիգրան Եգորյանը մեկնաբանում է հետևյալ կերպ․ «Ցավում եմ այն ամենի կապակցությամբ, որը թույլ է տալիս որևէ մեկին, այն էլ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությամբ զբաղվողին, կատարել արտահայտություններ սպանված անձանց և հարազատների ապրումների և հոգեվիճակի վերաբերյալ։ Այս պահին ձեռնպահ կմնամ դրա բնութագրումը եթերով տալուց։ Լավ կլինի որ հետագայում այդ թիմի որևէ անգամ իրեն թույլ չտա սպանված անձանց հարազատների հույզերի և ապրումների վերաբերյալ գնահատական հնչեցնել։ Այսօր իմ վստահորդները հույս ունեն որ քննությունն արդյունավետ է իրականացվում։ Այս դրվագը և այլ հարցեր դեռևս ծավալուն քննության առարկա են և այն ծավալով մեղադրանքը, որ առաջադրվել և ուղարկվել է դատարան, դեռ ամբողջը չէ։ Հույս ունեմ, որ ոչ շատ ուշ նոր ծավալների հետ հնարավորություն կունենան ծանոթանալու Քոչարյանի պաշտպանները»։

Ինչպես Մարտի 1-ի գործով նախորդ դատական նիստերը, սեպտեմբերի 12-ի նիստը  ևս ակնկալվում է, որ կանցնի թեժ և լարված մթնոլորտւմ։ Դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից զատ կլինեն  նաև քաղհասարակության ներկայացուցիչներ։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն է հորդորել քաղաքացիներին ներկա գտնվել Քոչարյանի գործով վաղվա նիստին։ Կազմակերպությունը կարևորում է գործի արդար և անկողմնակալ դատաքննությունը և անաչառ լուսաբանումը, ուստի անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան