ՀՀ ԱՆ-ում մեկնարկել է ՄԻՊ նոր ազգային ռազմավարության տեսլականի և 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի հանրային քննարկումների շարքը

Լուրեր

06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աարդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնոում են, որ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի գլխավորությամբ այսօր մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության տեսլականի և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված պանելային քննարկումների շարքը:

Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Եվրոպական միության հետ սերտ համագործակցությամբ: Քննարկմանը մասնակցել են օրենսդիր և դատական իշխանությունների, պետական ու հասարակական կազմակերպությունների շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:

Փոխնախարար Գրիգորյանը բացման իր խոսքում, ողջունելով քննարկման մասնակիցներին, տեղեկացրել է, որ քննարկման նախաձեռնումը բխում է Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրից և նպատակ ունի հավաքագրելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու համատեղ ջանքերով ուղենշել հաջորդող երեք տարիների առաջնահերթությունները, որոնք կարտացոլվեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրում:

Պանելային առաջին քննարկման օրակարգային հարցերն առնչվել են կյանքի իրավունքին և խոշտանգումների արգելքին, դատական պաշտպանությանը և արդար դատաքննության իրավունքներին:

Փոխնախարարը մասնակիցներին հորդորել է ակտիվորեն ներգրավվել քննարկումներում՝ վստահեցնելով, որ քննարկման ընթացքում բարձրացված խնդիրներն արձանագրվելու են ռազմավարության մշակման հետագա աշխատանքներում օգտագործելու նպատակով:

Հաջորդիվ տեղի է ունեցել մասնակիցների միջև շահագրգիռ քննարկումը:

Քննարկումների շարքի երկրորդ հանդիպումը կկայան սեպտեմբերի 13-ին՝ ներառելով հավասար հնարավորությունների ապահովում (բոլորի՝ օրենքի առջև հավասարություն, խտրականության բացառում, խոցելի խմբերի պաշտպանություն) օրակարգային հարցերը: