Սերժ Սարգսյանի հետախուզվող եղբայրն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Լուրեր

06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Առաջադրված մեղադրանքը Լևոն Սարգսյանը բացարձակապես չի ընդունում՝ այն հստակ հիմնավորմամբ, որ առնչություն չունի իրեն մեղսագրված արարքներին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Երեկ, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ «Հյուսիս հարավ»-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Սերժ Սարգսյանի եղբայր, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լևոն Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։

Սարգսյանի պաշտպանը պնդում է՝ առաջադրված մեղադրանքն իրականության հետ աղերս չունի: «Պաշտպանական կողմն օրենքով չարգելված բոլոր միջոցները գործի է դնելու՝ Լյովա Սարգսյանի պատշաճ պաշտպանությունն իրականացնելու և մեղադրանքի հիմնազուրկ լինելը ցույց տալու համար»,- ասաց նա։

Բացի այս՝ Լևոն Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար։ Նա դեռևս անցած տարվա հոկտեմբերից հետախուզման մեջ է։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ Սարգսյանն ինքնակամ ներկայանա Հայաստան և մասնակցի իր գործերով կայանալիք դատական պրոցեսներին, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Եկեք մեր մտադրությունների մասին ես չկիսվեմ»։

Լիլիթ Շաբոյան