Օգոստոսի 2-րդ կեսի համար քաղաքապետարանը ոչ մի փոխանցում չի կատարել, ի զորու չենք վճարել աշխատակիցների աշխատավարձը. «Սանիթեքի» հայտարարությունը

Լուրեր

06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
Բոլորը

Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել: Այս մասին հայտարարություն է տարածել «Սանիթեք» ընկերությունը:

«Ի պատասխան Երևանի քաղաքետարանի այն հայտարարության, որ վերջինիս կողմից «Սանիթեք» ընկերությանը ս.թ. օգոստոս ամսվա համար փոխանցվել է 165 միլիոն 340 հազար ՀՀ դրամ` տեղեկացնում ենք, որ քաղաքապետարանի կողմից ընեկրույթանը վճարումներ կատարվում են ամսական երկու անգամ` 1-ից 15-ը միջակայքի համար և 16-ից 31-ը:  Օգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանի կողմից  մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ: Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել, ավելին` քաղաքապետարանի կողմից չեն ընդունվել «Սանիթեք»-ի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը:

Ելնելով առկա ֆինանսական ճգնաժամային իրավիճակից` ընկերությունն ի զորու չէ վճարելու աշխատակիցների օգոստոս ամսվա աշխատավարձը:

Եվս մեկ անգամ հայցում ենք մեր աշխատակիցների ներողամտությունը»:

Հիշեցնենք, որ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ առաջարկել էր «Սանիթեքի» աշխատակիցներին և ԶԼՄ-ներին՝ այդ ընկերության տնօրինությունից ճշտել աշխատավարձ չտալու իրական պատճառները: