Կոտայքի մարզում երեք համայնք կունենա մանկապարտեզ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցի շրջանակում  մարզի Գեղաշեն, Արամուս և Մայակովսկի համայնքներում էր

Ինչպես հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից, այս համայնքներից երկուսը (Գեղաշեն և Արամուս) Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019թ-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կունենան նոր մանկապարտեզներ, իսկ Մայակովսկի համայնքի մանկապարտեզը վերանորոգվում է Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով:

Մարզպետի առաջին կանգառը Գեղաշեն համայնքում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցվելու է ամբողջովին նոր մանկապարտեզ:

Այստեղ արդեն վաղը մեկնարկելու են հողային աշխատանքները:

Ծրագրի արժեքն է 179.071.700 դր, որից համայնքի ներդրումը` 10%, պայմանագիրը կնքման փուլում է:

Մանկապարտեզը նախատեսված է շուրջ 140 երեխայի համար:

Հիշեցնենք, որ Գեղաշենում, սուբվենցիոն ծրագրի շրջանակում արդեն իսկ կառուցվել է խմելու ջրի 2 ջրագիծ` 3.890.000 և 12.499.980 դր արժողությամբ:

Մարզպետի հաջորդ կանգառը Արամուս համայնքում էր:

Այս համայնքն ունենալու է մոտ 1.750 ք/մ ընդհանուր մակերեսով մանկապարտեզ, որը նախատեսված է 6 խմբերի համար:

Արամուսում շուրջ 150 փոքրիկներ կհաճախեն ժամանակակից նախադպրոցական հաստատություն։

467մլն դր ընդհանուր ծրագրային արժեքով` ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է 200մլն դր արժեքով սուբվենցիոն հայտը։

Մանկապարտեզը կառուցվելու է դպրոցամերձ հատվածում, իսկ վաղը շինարարությունն իրականացնող ընկերության ընտրության մրցույթն է հայտարարվելու։

Մարզպետի վերջին կանգառը Մայակովսկի համայնքում էր:

Այստեղ արդեն Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով վերանորոգվում է համայնքի մանկապարտեզը, որի շենքը երկար տարիներ կիսախարխուլ վիճակում էր:

Հիմնանորոգվում է մի ամբողջ մասնաշենք, իսկ ճաշարանային հատվածը համայնքի միջոցներով արդեն նոյեմբեր ամսին պատրաստ կլինի շահագործման:

Պայմանագրի արժեքն է 26.790.000 դր, համայնքի ներդրումը՝ 3.550.000դր:

Կոտայքի մարզպետի այցերը տարբեր համայնքներ շարունակվում են: