Հայաստանի դեղագործական կանոնակարգման համակարգը ևս մեկ մակարդակով կբարձրանա

Լուրեր

06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՀԿ գլխամասային և եվրոպական տարածաշրջանի գրասենյակների փորձագետների թիմն այցելել է Հայաստան՝ դեղերի շրջանառության կարգավորման համակարգի կառուցվածքն ուրվագծելու նպատակով: Կազմակերպությունն ունի դեղագործական կանոնակարգման հասունության գնահատման մեխանիզմ և երկրներին շնորհում է մակարդակներ:

Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկրներից մեկն է, որ ծրագրի արդյունքում կարող է ստանալ այդ մակարդակներից երրորդ աստիճանը, ինչը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը միջազգային շուկայում, կմեծացնի հետաքրքրությունը երկրի նկատմամբ և դեղագործության զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա:

«Ներկայացուցիչները նշել են, որ ծրագրի իրականացման համար նախ հարկավոր է հասկանալ Հայաստանում բժշկական արտադրանքի ընդհանուր կարգավորման շրջանակը: Դրա հիմնական քայլերն են` օրենսդրությունը, կարգավորումը, կառավարումը և մոնիտորինգը:

Արսեն Թորոսյանը հաստատել է երկրի պատրաստակամությունը դեղագործական ապրանքատեսակների կանոնակարգման մակարդակը բարձրացնելու նախարարության հանձնառությունը և համապատասխան գերատեսչություններին հանձնարարել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ` հիմնվելով ԱՀԿ խորհուրդների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ: