Խախտումներ կան, բայց հենապատն ապամոնտաժել հնարավոր չէ. Արթուր Մեսչյանը՝ «չինական պարսպի» մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու փողոցի 8/10 և 8/12 հասցեներում վեր խոյացող «չինական պարիսպներն» ապամոնտաժել հնարավոր չէ, բայց աշխատանքները կատարվում են խախտումներով: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Ինձ թվում է՝ այնտեղ նախագծային խնդիր է եղել: Զրոյական նիշը խախտել են: Նախագծով հենապատի բարձրությունը պետք է լիներ 8 մետր, եթե չեմ սխալվում, բայց եղել է 10, 12, 14 մետր: Այստեղ խնդիր կա, ապամոնտաժել հնարավոր չէ, որովհետև հենապատը լուրջ ծավալ է: Ես չգիտեմ… Այնտեղ պետք է ճարտարապետական մի լուծում գտնեն, պատը մի ձևով ձևավորեն, ճարտարապետական նորմալ տեսք տան: Մի մեծ պրոբլեմ չի»,- ասաց նա:

Երևանի գլխավոր ճարտարապետի խոսքով՝ հենապատից այն կողմ այգի է լինելու և բարեկարգ տարածք: Factor.am-ի հարցին՝ առանձնատուն լինելո՞ւ է, Արթուր Մեսչյանը պատասխանեց. «Կառուցապատում չի լինելու, առանձնատուն չի կառուցվելու»: Հարցին՝ Սերժ Սարգսյանի համար առանձնատուն չի՞ կառուցվում, գլխավոր ճարտարապետն ասաց. «Չգիտեմ, չէ»:

Հիշեցնենք, որ Ուլնեցու փողոցի 8/10 և 8/12 հասցեներում՝ Սարալանջի, ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ արդեն մեկ ամիս է՝ ակտիվ շինարարություն է ընթանում: Կառուցվում են բարձր պարիսպներ, որոնք երևանցիներն արդեն հասցրել են անվանել «չինական պարիսպներ»:

Կառուցապատումն իրականացվում է խախտումներով: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստորաբաժանումն ուսումնասիրություններ է կատարել այս հասցեներում ու պարզել, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի շեղումներով, ինչը կարող է ազդել շինության ամրության, կայունության, հուսալիության վրա, վտանգ պարունակել մարդկանց և շրջակա միջավայրի համար: Ընկերությունը տուգանվել է 300 հազար դրամով:

Շինարարությունն իրականացնում է «Գրիար» ընկերությունը, որը պատկանում է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր և հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալում ներգրավված Միհրան Պողոսյանի քեռուն՝ Գրիգորի Հարությունյանին: Նա մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ այնտեղ այգի է լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան