Ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու հրահանգ չի եղել․ դատարանում այսօր 4 վկա հարցաքննվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների գործերով դատական նիստերը շարունակվում են։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր կայացավ «Հայաստանի կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը: Դատական նիստին հարցաքննվեցին գործով անցնող վկաներից չորսը։

Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Նա շուրջ 2 տարի անազատության մեջ մնալուց հետո 2018 մայիսի 7-ին ազատ արձակվեց։ Անդրիաս Ղուկասյանը, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, աղմկահարույց քրեական գործով ազատ արձակված առաջին բանտարկյալն էր։

Այսօրվա դատական նիստի մեկնարկին հարցաքննվեց ակտիվիստ Հարություն Աղլամազյանը: Նա ասաց` համաձայն չէ որ ամբաստանյալի աթոռին Անդրիաս Ղուկասյանն է հայտնվել։ Վկան ասաց` 2016 թվականի հուլիսի 29-ի դեպքերի ժամանակ քաղաքացիները հանգիստ են եղել, ոստիկանների և նրանց միջև բախման պատասխանատուն hենց ոստիկաններն են։

Հարցաքննվողների շարքում էր նաև 1in.am կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանը, որը այդ դեպքերի ժամանակ մարմնական վնասվածք էր ստացել ոստիկանների կողմից նետված լուսաձայնային նռնակների հետևանքով։ Լրագրողն ասաց` իրեն և ընկերներին ոստիկանները հորդորել են կանգնել մի կետում` ասելով որ դա անվտանգ տեղ է, իսկ վերջում նռնակները նետել են հենց այդ ուղղությամբ։ Իր գնահատմամբ՝ այդ ամենը միտումնավոր է եղել։ Վկան ասաց` հիշում է Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը իրենց կոչերով փորձել են հանդարտեցնել մարդկանց և որևէ բախման կոչ չի հնչել։

Դատարանում ուշագրավ հայտարարություն արեց այդ օրերին «Սիվիլնեթ» կայքում օպերատոր աշխատած Սարգիս Խարազյանը։ Նա մասնավորապես ասաց, որ մահակներով զինված քաղաքացիական հագուստով անձիք են եղել Սարի թաղում, որոնք համագործակցում էին ոստիկանների հետ։

Դատական նիստի ավարտին հարցաքննված վերջին վկան` ԱՄՆ քաղաքացի Վահագն Վարթանյանը պնդեց՝ այդ օրը Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյան, Դավիթ Սանասարյանը և ինքը քաղաքացիներին բազմիցս հորդորել են պահպանել հանգստություն և ոստիկանների ուղղությամբ քար նետելու կոչ որևէ մեկի կողմից չի հնչել:

Այսօրվա դատական նիստն ավարտվեց, հաջորդը կկայանա հոկտեմբերի 8-ին, կրկին կհարցաքննվեն գործով անցնող վկաներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան