Ի պատասխան Ռուսաստանի. ՀՀ-ում ՌԴ վարորդական վկայականները կընդունվեն, եթե ապահովվի փոխադարձության սկզբունքը

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքում ու հարակից օրենքներում կատարված փոփոխություններով կարգելվի Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և կամ աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա, ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով՝ բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։

«Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։ Կարծում եմ՝ ձեզ հայտնի է, որ ազգությամբ հայ քաղաքացիները Ռուսաստանում ունեն այս խնդիրը, և երկար ժամանակ է՝ այս խնդիրը չի լուծվում, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ընթացք չի տալիս օրինագծերին։ Մենք ավելի առաջ ենք ընկնում և հստակ ամրագրում ենք, որ եթե ապահովվի փոխադարձության սկզբունքը, ապա մենք ևս այս բացառությունը կարող ենք անել ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների համար»,- ասաց նախագիծը խորհրդարանում ներկայացնող փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ այս կարգավորումը ՀՀ-ն պարտավոր է մտցնել՝ հավասարակշռություն ապահովելու համար: