Վանի Սուրբ Խաչի պատարագին Մուշի հայերը խաղող են հյուրասիրել ներկաներին

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցում 7֊րդ անգամ մատուցվեց պատարագ։  Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ մատուցված պատարագին ներկա էին հարյուրավոր հայեր Հայաստանից, Թուրքիայից և Սփյուռքից. գրում է ermenihaber-ը:

Նրանց թվում էր նաև Տարոնի և Մուշի հայերի համերաշխության և տուրիզմի հասարակական միության նախագահ Հայրեթթին Ասլանը: Նա իր հետ բերել էր դարավոր պատմություն ունեցող Մուշի քաղցրահամ խաղողը:

«Ermenihaber.am»-ին տված հարցազրույցում Մուշի հայ համայնքի ղեկավար Հայրեթթին Արսլանը նշեց, որ Մուշի՝ իրենց պապերի խաղողը բերել են Աղթամար կղզի, որպեսզի հյուրասիրեն պատարագի մասնակիցներին:

Այն հարցին, թե «Մուշից շա՞տ հայեր են եկել մասնակցելու պատարագին», Արսլանը պատասխանեց, որ Մուշից մոտ 150 հոգի եկել է:

«Միշտ գալիս են պատարագին: Սա առաջին անգամ չէ: Ոչ միայն Մուշից, այլև շրջակա նահանգներից էլ են գալիս: Մենք էլ այդ կապակցությամբ մեր պապերի հիշատակի համար խաղող ենք բերում ու բաժանում»,- նշեց Արսլանը: