ՀԱՊԿ անդամ պետության կողմից Ադրբեջանին վաճառվող զինատեսակների հարցում հնարավո՞ր է արդյոք սահմանափակում մտցնել․ Մ. Մելքումյանը՝ Շ. Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Բոլորը

Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի նիստում քննարկվում է ««2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը, որը պատգամավորներին է ներկայացնում արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Նշենք, որ այս արձանագրությամբ սահմանվում է ՀԱՊԿ դիտորդ և գործընկերոջ կարգավիճակը։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ՀԱՊԿ անդամ պետության կողմից երրորդ երկրին զենքի վաճառելու իրավական կարգավորումից ու դրա հետ կապված ՀՀ-ի դիրքորոշումից։

Շավարշ Քոչարյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի հիմնարար փաստաթղթերում չկա այնպիսի դրույթ, որտեղ գրված լինի, որ ՀԱՊԿ անդամ պետությունները իրավունք չունեն զենք վաճառել երրորդ պետությանը, որը սպառնում է ՀԱՊԿ անդամ պետությանը, հետևաբար իրավական առումով այստեղ որևէ խնդիր չկա. «Բայց, ելնելով նրանից, որ մենք ուզում ենք, որ ՀԱՊԿ-ը լինի հեղինակավոր կազմակերպություն, ներսում եղած պարտավորությունները պետք է գերակա լինեն երկկողմ կամ բազմակողմ հարթակներում ստանձնած պարտավորություններին»։

Միքայել Մելքումյանը հարցրեց՝ իսկ հնարավոր չէ ՀԱՊԿ-ում սկսել մի գործընթաց և հասնել այնպիսի մի իրավական ակտի ստորագրման, որը հնարավորություն կտա ՀԱՊԿ անդամ պետության կողմից երրորդ երկրին վաճառվող զինատեսակների առումով որոշակի սահմանափակումներ մտցնելուն։

Ի պատասխան Քոչարյանը նշեց, որ հնարավոր է փորձել գնալ այդ ուղղությամբ, սակայն խոչընդոտները շատ լուրջ կլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան