Ինչու են ոստիկանապետերը հայհոյելով փորձել բերման ենթարկել խանութպանին. նոր մանրամասներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանների մասնակցությամբ հերթական աղմկոտ միջադեպն է տեղի ունեցել, այս անգամ՝ Գյումրիում, Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Գյումրեցի իրավապաշտպան, ՀՀԿ-ական Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութեր է հրապարակել, որոնց համաձայն՝ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանը մուտք են գործում մթերային խանութ և հետաքրքրվում խանութի սեփականատիրոջ գտնվելու վայրով: Խոսքը Գյումրու Անի թաղամասում՝ Մովսես Խորենացի փողոցի վրա գտնվող «Կռունկ» խանութի մասին է, որը պատկանում է գործարար Գարիկ Ուզունյանին՝ հայտնի «Շեկո» մականվամբ: Ըստ տեսանյութերի՝ դեռևս անհայտ պատճառներով, ոստիկանները քաշքշելով ու հայհոյանքներ հնչեցնելով դուրս են հանում վաճառողին։

Միջադեպի մասնակիցներից Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը դեպքի մասին Factor.am-ի հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ փոխանցել: Նա հարցերը լսելուց հետո հայտարարեց, որ խիստ զբաղված է: Հարցին, որ տեսանյութերի համաձայն՝ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանի հետ մտել են Գարիկ Ուզունյանին պատկանող խանութ և հայհոյանքներ հնչեցրել, Աշոտ Գրիգորյանն արձագանքեց. «Նման բան չկա, ես չգիտեմ, թե ով էր հայհոյում, ինչ զապիս է, տեղյակ չեմ: Ես տեղեկություն չունեմ: Կադրում լինելը դեռ ոչինչ չի նշանակում»:

Աշոտ Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցն ընդհատելուց հետո այլևս մեր հեռախոսզանգերին չպատասխանեց: Ոստիկանությունից այդպես էլ չեն պարզաբանում, թե ինչ նպատակով են մուտք գործել Գարիկ Ուզունյանի խանութ:

Շիրակի ոստիկանությունից Aravot.am-ին ոչ պաշտոնապես պարզաբանել են, որ տվյալ խանութ են մտել ու ստուգումներ կատարել ուժեղացված ծառայության շրջանակում, քանի որ կասկածներ են ունեցել սառը զենք պահելու հետ կապված։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով սառը զենք պահելու կասկածներին՝ ասաց, որ ուսումնասիրություններ են կատարվում: Միջադեպի հետ կապված ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է տարածված տեսանյութը:

Գարիկ Ուզունյանն էլ Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանների գործողությունները պայմանավորված են իր ընդդիմադիր գործունեությամբ: Թե ոստիկանների նման գործելաոճի հիմքում նրա հատկապես ո՞ր քայլերն են, Գարիկ Ուզունյանը հրաժարվեց պատասխանել:

Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ սառը զենքի առկայության համար են ոստիկանները մուտք գործել խանութ, Գարիկ Ուզունյանն ասաց. «Սառը զենք մսամթերքի խանութո՞ւմ… շատ ունենք՝ դանակ, տապոռ»: Գարիկ Ուզունյանը ևս խուսափեց պատասխանել մեր այլ հարցերի:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի առանձնատունը գտնվում է հենց Գարիկ Ուզունյանի խանութի մոտակայքում: Տեղեկությունը Գարիկ Ուզունյանը հաստատեց, բայց այս հանգամանքը միջադեպի հետ փոխկապակցված լինելու մասին հարցերին չպատասխանեց: Նույն կերպ վարվեց նաև Աշոտ Գրիգորյանը: Factor.am-ին նաև հայտնի դարձավ, որ Գարիկ Ուզունյանը նեղ շրջանակներում հայտարարել է, թե իր ձեռքի տակ չհրապարակված տեսանյութեր կան, որտեղ ոստիկանները կրկին հայհոյանքներ են հնչեցնում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արմեն Խաչատրյանը ոստիկանների գործողություններն արդարացնում է՝ նշելով, որ այն պայմանավորված է եղել իրենց առջև դրված խնդիրները կատարելու հանգամանքով: Պատգամավորի կարծիքով՝ ուժ կիրառելը նորմալ է:

«Պատճառները մեզ դեռևս անհայտ են, սակայն համոզմունք ունեմ, որ դա իրավաչափ է: Ցանկացած խնդիր լուծելիս որևէ մեկս նախապես չպետք է իմանանք, թե դա ինչ խնդիր է: Ոստիկանության գործողությունների մեջ որևէ տարօրինակ բան չեմ տեսնում: Պետք է ընդունել, որ Ոստիկանությունը հարկադրանքի միջոց կիրառող մարմին է»,- ասաց պատգամավորը:

Հեղափոխությունից հետո Ոստիկանության կոշտ մեթոդների կիրառումը շարունակվում է: Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես եղավ, որ հին Հայաստանի Ոստիկանությունն առանց հեղափոխվելու տեղափոխվեց նոր Հայաստան:

«Բա ի՞նչ աներ հին Հայաստանի Ոստիկանությունը, Ռուսաստա՞ն տեղափոխվեր: Ոստիկանությունը ռազմականացված կառույց է, նրանք հրամաններ կատարող պաշտոնյաներ են: Որևէ բեսպրեդել չի կարող լինել: Առանձին այսպիսի դեպքերով չի կարելի Ոստիկանության մասին բացասական եզրակացություն կազմել»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Վերջերս մամուլում հրապարակվեց տեսանյութ, որտեղ «օրենքով գող» համարվող «Պզո» մականունով հայտնի Արմեն Ղազարյանն ու նրա թիկնապահը՝ Նվեր Մուրադյանը, որը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է, վիրավորում և հայհոյում են ոստիկաններին, սակայն նրանք որևէ կերպ չեն արձագանքում և ուժ չեն կիրառում։ Նույն ժամանակահատվածում էլ «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի կողմնակիցներն էին ձվեր նետում Ոստիկանության Դիլիջանի բաժնի վրա: Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացուն հայհոյող ոստիկանները լռում են, երբ քրեական հեղինակություններն իրենց են հայհոյում, արդյո՞ք երկու դեպքում էլ չի նսեմացվում ոստիկանի հավաքական կերպարը:

«Ոստիկանությանը ոչ մեկը չի կարող ստորացնել, և Պզոյի դեպքի հետ կապված քրգործ կա: Այդ գործի հետ կապված մենք եղել ենք Ոստիկանության Կենտրոնի բաժնում: Այդտեղ որևէ նսեմացում չի եղել»,- եզրափակեց Արմեն Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան