Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը կահավորել, նոր մանկական գրքերով է համալրել Աչաջուր գյուղի գրադարանը

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից տեղեկացնում են, որ ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի մշակույթի կենտրոնում գործող գրադարանը վերանորոգման, վերազինման և նոր գրքերով համալրման փուլում է գտնվում:

«Ծրագիրը կյանքի կոչվեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ: IBBY Հայաստանը (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե հայաստանյան ներկայացուցչությունը) IBBY Yamada 2019 «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայումս բարեկարգվել, կահավորվել, տեխնիկապես վերազինվել և նոր մանկական գրքերով է համալրել Աչաջուր գյուղի գրադարանը:

Աչաջուր գյուղի գրադարանը վերջին անգամ վերանորոգվել էր 1970-ական թթ.:  Գրադարանավար Նունե Ջամալյանի ներկայացմամբ, գրադարանի սրահն անմխիթար վիճակում էր՝ տանիքը անձրևների ժամանակ կաթում էր, կահույքը հին էր, գրքերի մի մասը խոնավանալու հետևանքով վնասված, մաշված։ Գրադարանի աշխատակիցներն իրենք էին ժամանակ առ ժամանակ փորձում մաքրել, վերականգնել գրքերի նախկին տեսքը: Բացի այդ գրադարանի գրքային ֆոնդում բացակայում էին մանկական գրականության նմուշները: Իսկ այն ինչ կար, ԽՍՀՄ տարիների հրատարակության գրքեր էին։

Ծրագրի իրագործման արդյունքում այսօր Աչաջուր համայնքի գրադարանն ունի նորովի կահավորված և տեխնիկապես վերազինված սրահ, վերանորոգված տանիք և հատակ, նոր պատուհաններ, իսկ գրքային ֆոնդի համալրումն էլ ընթացքի մեջ է։ Նախապես ծրագրված է գրադարանի պաշտոնական բացումն անել հոկտեմբերի 5-ին։ Մինչ այդ գրադարանը կրկին կհամալրվի վերջին տարիներին հրատարակված մոտ 500 միավոր մանկական գունազարդ գրականությամբ, որոնք ձեռք են բերվել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Հայկական գրադարանային ասոցիացիայի և Հրատարակիչների ազգային ասոցիացիայի ջանքերով:

Գրադարանի բարեկարգման աշխատաքներին աջակցել են Տավուշի մարզպետարանը, Աչաջուրի համայնքապետարանը և «Դեկորա գրուպ», «Վալան Պրոֆ», «Օստինատո» ու «Լեվլ» ՍՊԸ-ները:

Նորոգված գրադարանում նախատեսում են կազմակերպել  բազմաբնույթ միջոցառումներ»,- ասված է հաղորդագրությունում: