Ոստիկանության պետերի մասնակցությամբ  Գյումրիում տեղի ունեցած միջադեպն ուսումնասիրվում է

Լուրեր

06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ ուսումնասիրվում է Գյումրիի «Կռունկ» խանութում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։

«Սոցցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է տարածել Գյումրիում ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելու մասին, որին անդրադարձել են նաև էլեկտրոնային լրատվամիջոցները։  Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ տարածված տեսանյութը և միջադեպը ուսումնասիրվում են»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ այս դեպքին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել  է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ Գյումրու Անի թաղամասի սպասարկման օբյեկտում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու տեսանյութերն ուսումնասիրվում են։

«Վստահ եմ՝ հստակ գնահատականներ կտրվեն այդ գործողություններին։
Ոչ իրավաչափ գործողությունների և դրանց մանիպուլյացիաների դրսևորումներն անընդունելի են, անկախ նրանից, թե ովքեր են դրանց կիրառողները»,- գրել է Շիրակի մարզպետը։

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը սեպտեմբերի  8-ին սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որից երևում է, որ մի խումբ ոստիկաններ Գյումրիում մտնելով խանութ, փնտրում են ոմն «Շեկոյի», այնուհետ, ըստ հրապարակված մեկ այլ ձայնագրության /որտեղ չեն երևում ոստիկանների դեմքերը, սակայն լսել են ձայները/,  հայհոյախառն արտահայտություններ են անում։

«Երեկ երեկոյան, 22:30-ին, ոստիկանական բեզպրիդելը հարձակվել է իմ գաղափարական ընկերոջ, ակտիվ ընդդիմադիր Գարիկի《Շեկոյի》խանութի վրա, կադրերում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանութան Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են, խանութում քաշքշել են աշխաակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին…»,- գրել էր Կարապետ Պողոսյանը։

Gepostet von Karapet Poghosyan am Sonntag, 8. September 2019

 

Gepostet von Karapet Poghosyan am Sonntag, 8. September 2019