Ամուլսարի վերաբերյալ քրգործով քննչական խումբը նոր ղեկավար կունենա

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Քաղաքացու հետ Ամուլսարի մասին զրուցելիս», անդրադարձավ նաև Քննչական կոմիտեի շուրջ առաջացած աղմկոտ պատմությանը։ Մասնավորապես, պարզվել է, որ Ամուլսարի վերաբերյալ քննող քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ազգակցական կապեր ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, որն էլ հաստատել է Ամուլսարի ՇՄԱԳ-ը։

«Երբ գործը հայտնվել է Յուրա Իվանյանի վարույթում, Իվանյանը զեկուցել է իր անմիջական ղեկավար պաշտոնյային, որ ինքն ազգակցական կապեր ունի Արամայիս Գրիգորյանի հետ։ Իվանյանի անմիջական ղեկավարը բացել է Քրեական դատավարության օրենսգիրքը՝ պարզելու, թե արդյոք դա բացարկի հի՞մք է։ Արձանագրել է, որ բացարկման հիմք չէ, և Իվանյանի վերադասը չի զեկուցել իր վերադասին։ Այս պատմության մեջ մենք խնդիր տեսնում ենք։ Քրեական գործը վերցվել է Յուրա Իվանյանի վարույթից, և այն կհանձնվի ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, որը նշանակվել է մոտ 15 օր առաջ։ Կձևավորվի քննչական նոր խումբ, որը և՛ նախկինում, և՛ նոր ի հայտ եկած փաստերը կքննի և պատասխան չստացած հարցերին կգտնվեն պատասխաններ՝ քրեական գործի շրջանակներում»,- ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ռոբերտ Անանյան