Պլանային վերանորոգումից հետո ՀԱԷԿ-ը միացավ ՀՀ էներգահամակարգին

Լուրեր

14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 8-ին ժամը 11:48 Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 տուրբագեներատորը 2019թ-ի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2019) հետո դուրս եկավ հզորության էներգետիկ մակարդակ և միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին:

Այս մասին տեղեկացնում են ՀԱԷԿ-ի լրատավական ծառայությունից:

Ներկայումս ՀԱԷԿ-ը բեռնվածք է կրում` ըստ դիսպետչերական ժամանակացույցի:

Կայանում և նրա հարակից տարածքում ճառագայթումային ֆոնը գտնվում է էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխանող մակարդակի վրա և չի գերազանցում բնական ֆոնային արժեքները:

Ռեակտորը աշխատանքային պարամետրերի բերելուց և N3 տուրբագեներատորը (կրում է 236ՄՎտ բեռնվածք)  ընդհանուր էլեկտրացանցին միացնելուց հետո 2019թ-ի ՊՆՎ-ն համարվում է ավարտված:

Ինչպես հայտնի է, արդեն չորրորդ տարին է, ինչ ՀԱԷԿ-ը համատեղում է ստանդարտ ՊՆՎ-ների պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքները ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման հետ, քանի որ այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մեծ մասը տեխնոլոգիապես հնարավոր է իրականացնել միայն կանգնած էներգաբլոկի դեպքում:

Կատարվել են մեծ ծավալի աշխատանքներ:

Իրականացվել են.

  • ռեակտորից միջուկային վառելիքի լրիվ բեռնաթափումը, նրա լվացումը և նախապատրաստումը վերահսկման անցկացմանը,
  • ռեակտորի իրանի գործիքային հետազոտում և արդյունքների նախնական վերլուծություն,
  • անվտանգության 1-ին և 2-րդ դասի տարրերի գործիքային հետազոտման ավարտը նախնական եզրակացությամբ,
  • ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգի (ԿՊՀ) չորս անցուղիների վերականգնողական նորոգում ռեակտորի վերին բլոկում,
  • ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգի (ԿՊՀ) արդիականացում (էլեկտրասարքավորումների փոխարինում),
  • վթարային իրավիճակներում ռեակտորային բաժանմունքի շենքի ամբողջականությունն ապահովող սպրինկլերային (ցայտաջրմուղային) համակարգի արդիականացում,
  • միջուկային վառելիքի ջերմային էներգիան դեպի տուրբիններն ուղղվող «սուր շոգու» էներգիայի կերպափոխող առաջին կոնտուրի խողովակաշարերի և սարքավորումների ջերմամեկուսիչների փոխարինման ավարտը,
  • անվտանգության 2-րդ և 3-րդ դասի համակարգերի առանձին պոմպերի, արմատուրի, խողովակաշարերի տարրերի փոխարինում,
  • հուսալի սնուցման համակարգի ուժային կուտակիչների բլոկների փոխարինում:

Այս աշխատանքների արդյունքներն էապես բարձրացնում են էներգաբլոկի շահագործման անվտանգությունն ու հուսալիությունը:

Իրականացվել և պլանավորվում են իրականացվել ոչ պակաս մասշտաբային աշխատանքներ էլեկտրաէներգիայի գեներացման համակարգերի վրա (մեքենասրահում):

Ավարտվել են №3 տուրբինի արդիականացման աշխատանքները, որոնք սկսվել էին անցյալ տարի (ՊՆՎ-2018),  մասնավորապես.

  • փոխարինվել են տուրբինի կոնդենսատորները,
  • փոխարինվել է երեք խտուցքահան պոմպ,
  • փոխարինվել են անվտանգության 3-րդ և 4-րդ դասի համակարգերի առանձին պոմպեր, արմատուր, խողովակաշարերի տարրեր (տուրբին-գեներատոր №3 բլոկի օժանդակ համակարգեր):

Շարունակվում են աշխատանքները տուրբին-գեներատոր-տրանսֆորմատոր երկրորդ լրակազմի սարքավորումների վրա, մասնավորապես, բարձր ճնշման գլանի (ԲՃԳ), երկու ցածր ճնշման գլանի (ՑՃԳ), №4 տուրբինի երեք խտուցքահան պոմպի, №4 տուրբագեներատորի և օժանդակ համակարգերի տարրերի փոխարինում:

Այս աշխատանքներով կավարտվի տուրբինային արտադրամասում մեքենասրահի սարքավորումների արդիականացումը, որի արդյունքում սպասվում է էներգաբլոկի թողարկման հզորության զգալի աճ (մոտավորապես 10%) օգտակար գործողության գործակցի հաշվին:

Հարկ է նշել, որ այս հսկայական պլանների հաջող ավարտը հնարավոր դարձավ միայն շնորհիվ ողջ գործընթացի հստակ կազմակերպման և Հայկական ԱԷԿ-ի անձնակազմի` վերջնական արդյունքի հասնելու նպատակաուղղվածության, ինչպես նաև, ինչը ոչ պակաս կարևոր է, շնորհիվ փոխըմբռնման, ներգրավված ռուսական կազմակերպությունների հետ  առողջ գործնական փոխհարաբերությունների, որոնք ձևավորվել են արդեն մի քանի տարվա համատեղ աշխատանքի ընթացքում: Ավարտված ՊՆՎ-ի տարբեր ժամանակահատվածներում կայանում աշխատել է այդ կազմակերպությունների 200-ից 600 մասնագետ, և նրանք բոլորը ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ և, ինչը հատկապես արժեքավոր է, ՀԱԷԿ-ում սպեցիֆիկ իրավիճակների ըմբռնում ու ծագող խնդիրները լուծելու պատրաստակամություն: