Նախարարին կից մասնագիտական խորհրդակցական մարմինը գործելու է վեց տարբեր ուղղություններով. Հակոբ Արշակյան

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Տեղի է ունեցել ՀՀ բարձր տեղնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ կազմավորված «Նախարարին կից մասնագիտական խորհրդակցական մարմնի» աշխատանքային առաջին հանդիպումը։

«Նախարարը տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ խորհրդակցական մարմինը գործելու է վեց տարբեր ուղղություններով՝ ինժեներական նորարարությունների և ստարտափ էկոհամակարգ, թվայնացում, նորմատիվ իրավական դաշտ, տեխնոլոգիական ոլորտում կրթություն և գիտահետազոտություն, տեխնոլոգիական շուկաների զարգացում, ռազմարդյունաբերություն, պաշտպանական տեխնոլոգիաներ:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է ոլորտային խմբերի նպատակներն ու առաջնահերթությունները, խմբերի աշխատանքային կարգը, որոշումների ընդունման մեխանիզմները։ Նշվել է, որ յուրաքանչյուր ուղղություն կունենա իր պատասխանատուն, որը կհամակարգի խմբի աշխատանքները։

Նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը խոսել է թվայնացման և էկոհամակարգի զարգացման ուղղությունների ու նպատակների մասին։ Նա նշել է, որ Հայաստանում թվայնացման որոշակի համակարգ արդեն կա, բայց աշխատանքներ են տարվում բարձրացնելու դրա որակն ու կիրառելիությունը, զարգացնելու թվային ենթակառուցվածքներն ու էկոհամակարգը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախատեսվող կրթական ծրագրերին։ Նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ 3000 մարդ Երևանից և նույնքան էլ մարզերից առաջիկայում հնարավորություն կունենան ընդգրկվելու տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերում։

Բարձր տեխնոլոգիական ոլորտի նորմատիվ իրավական դաշտի խնդիրներն ու անելիքները ներկայացրել է ինտելեկտուալ սեփականության գծով մասնագետ Խաչիկ Պապանյանը։
Պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման, ռազմարդյունաբերության մեջ գիտության և տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններից խոսել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը։

Տեխնոլոգիական շուկաների զարգացման առաջնահերթություններին, հայկական ընկերությունների արտադրանքը միջազգային շուկաներում ներկայացնելուն, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին անդրադարձել է նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։

Հանդիպման ընթացքում նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեով աննախադեպ ֆինանսավորում է նախատեսված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման և առաջընթացի համար։

Հանդիպման ավարտին նախարարին կից մասնագիտական խորհրդակցական մարմնի ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել նախարարին և խորհրդակցական մարմնի համակարգողներին»,- ասված է հաղորդագրությունում: