Կարևոր լուր, որին սպասում էինք. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում օրարերկրյա ներդրումների մասին
Տնտեսություն
07.09.2019 | 10:06ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ ներկայացրել է 2019թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում իրականացված օրարերկրյա ներդրումները:
«Կարեւոր լուր, որին սպասում էինք: Թվերն, իհարկե, շատ մեծ չեն, բայց կարեւոր է դինամիկան: Խելամիտ եւ հավասարակշռված որոշումներով այս միտումները պետք է ուժեղացնենք՝ կրկնապատկենք, եռապատկենք, տասնապատկենք»,- գրել է ՀՀ վարչապետը:
Իսկ ահա սոցիալական նույն ցանցի Կառավարության պաշտոնական էջում գրված է. «2019-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումները ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը՝ 20%-ով»։