Բելառուս պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հանձնաժողովի համանախագահ ԲՀ  Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

«Պատվիրակությանն ուղեկցել են միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Եղիազարյանը, ԲՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Բելառուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում:

Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը նշել է, որ ինչպես Հայաստանն, այնպես էլ Բելառուսն իրենց պատմության ընթացքում ծանր ժամանակներ են ապրել: «Դժվար է անգամ պատկերացնել, թե որքան ծանր է եղել, ինչպիսի բարբարոսություն: Պատմությունից պետք է դասեր քաղել, որպեսզի այն չկրկնվի և պետք է ստեղծել խաղաղ ու համերաշխ ապրելու պայմաններ»,- ասել է Բոլեսլավ Պիրշտուկը:

Նույն օրը երկու երկրների խորհրդարանականներն այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հյուրերը ծանոթացել են կենտրոնի պատմությանը, շրջել սրահներով, դիտել «Թումոյի» վերաբերյալ տեսաֆիլմ:

Այնուհետև Վահե Էնֆիաջյանն ու Բոլեսլավ Պիրշտուկը ստորագրել են համատեղ կատարված աշխատանքների վերաբերյալ արձանագրություններ և հետագա միջխորհրդարանական ու ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հուշագիր: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է բելառուսական կողմի հետ գործակցությունը և նշել, որ այն լինելու է շարունակական:

Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը նույնպես կարևոր է համարել երկուստեք համագործակցությունն ու հույս հայտնել, որ առաջիկայում հայ գործընկերների աջակցությամբ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի նաև Մինսկում»,- ասված է հաղորդագրությունում: