Գագիկ Խաչատրյանը վերադարձել է կալանավայր
Հասարակություն
06.09.2019 | 17:19Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու համար մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կրկին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է։
Նա տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ հետազոտման, որի ավարտից հետո հետ է եկել կալանավայր։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։