Հայաստանը շատ հզոր կրթական ու տեխնոլոգիական հիմքեր ունի. նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստանում էր «Thales Group» պատվիրակությունը

Լուրեր

15.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 15-ի դրությամբ
15.05.2026 | 10:06
Ադրբեջանով այսօր հացակատիկ կուղարկվի Հայաստան
15.05.2026 | 09:58
Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը
15.05.2026 | 09:44
Ոստիկանները կասեցրել են ասիական հանցավոր խմբի գործունեությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած՝ միջազգային տեխնոլոգիական առաջատարներից մեկի՝ ֆրանսիական «Thales Group» ընկերության պատվիրակությունը երկօրյա այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել էկոնոմիկայի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուների, տեխնոլգիական ու նորարարական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ուղղություններն ու հեռանկարները:

«Ամփոփելով այցի և հանդիպումների արդյունքները՝ ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Պոլ Ռեմին նշել է. «Մեր այցի նպատակը Հայաստանի և «Thales Group»-ի միջև ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքելն է՝ հստակեցնելու այն պոտենցիալ ուղղությունները, որոնցով կարող ենք ներկայություն ունենալ ձեր երկրում: Ուստի սա շատ կարևոր է: Շատ լավատեսորեն ենք տրամադրված: Առաջիկայում մեր գլխավոր տնօրենին ենք ներկայացնելու այն ամենը, ինչ գտանք այստեղ՝ հետագա քայլեր ձեռնարկելու նպատակով»:

Նա նշել է, որ համագործակցության առումով շատ լավ հեռանկարներ կան: «Մեր ցանկությունն է հասնել շոշափելի արդյունքների, լուրջ գործեր անել: Մտադրություն ունենք համագործակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական էկոհամակարգի հետ: Սակայն պետք է լրջորեն աշխատենք՝ հստակեցնելու իրական և շոշափելի ուղղությունները: Մենք համագործակցության համար մի շարք ոլորտներ ենք դիտարկում: Շատ ոգևորող տարրեր տեսանք էլեկտրոնային փորձարկման կարողությունների ոլորտում, հետաքրքիր մոտեցումներ՝ արհեստական բանականության ոլորտում: Մտադիր ենք կրկին այցելել Հայաստան՝ այնքան հաճախ, որքան կպահանջվի: Հայաստանը շատ ռեսուրսներ ունի, օրինակ` մարդկային կապիտալը: Որպես բարձր տեխնոլոգիական ընկերություն՝ մենք Հայաստանը դիտարկում ենք որպես մեծ շուկա: Հայաստանը փոքր երկիր է, սակայն ունի շատ հզոր կրթական ու տեխնոլոգիական հիմքեր, իսկ Thales-ի նման ընկերության համար դա մեծ առավելություն է»,– ընդգծել է Պոլ Ռեմին:

«Thales Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում»,- ասված է հաղորդագրությունում: