Մենք ո՛չ Բելառուսի, ո՛չ նրա թեկնածուի հետ որևէ խնդիր չենք ունեցել․ Շավարշ Քոչարյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր քննարկվում է «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցը, որով կարգավորվում է ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր պետության կարգավիճակի հարցը։

Նիստին ներկա պատգամավորները նախագիծը ներկայացնող ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Ադրբեջանին այս արձանագրությամբ հնարավորություն կտրվի՞ դառնալ ՀԱՊԿ գործընկեր կամ դիտորդ։

Հարցերի վերաբերյալ Քոչարյանը նշեց, որ նման հարց ի հայտ գալու պարագայում Հայաստանն ունի ոչ ասելու հնարավորություն։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նաև հետաքրքրվեց՝ երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխություն էր իրականացվում և Բելառուսը ներկայացրեց իր թեկնածուին, Հայաստանը կո՞ղմ էր արդյոք այդ թեկնածուին և ունե՞ր ոչ ասելու հնարավորություն, թե  ինչ-ինչ ազդեցության ներքո պաշտոնական Երևանի ոչ-ը չեղարկվեց։

Հարցին ի պատասխան՝ Շավարշ Քոչարյանը նշեց․ «Մենք ո՛չ Բելառուսի, ո՛չ նրա թեկնածուի հետ որևէ խնդիր չենք ունեցել։ Մեր խնդիրն այլ էր, որ Հայաստանին հասած պաշտոնավարման ժամկետում որևէ այլ մարդ չնշանակվի, և մենք հասանք նրան, որ այդ ժամկետում այլ ներկայացուցիչ չնշանակվեց»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան