Հեղափոխական չէ, բայց աճ է․ 1 միլիարդ 665 միլիոն դրամ՝ ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
Բոլորը

Ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով  բարձրացնելու համար Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում ԿԳՄՍ նախարարությանը հատկացրեց 1 միլիարդ 665 միլիոն դրամ։

Նախագիծը Կառավարության հավանությանը ներկայացնող նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում երկար տարիներ տեղի չէր ունենում, հետևաբար այս գործընթացը կրթական համակագը բարեփոխումների նկատմամբ ավելի ընկալունակ դարձնելու համար է։

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափի 10 տոկոսանոց աճ կլինի, բայց միևնույն ժամանակ, մենք սկսում ենք ատեստավորման նոր համակարգի ներդրման գործընթաց, ինչպես նաև աշխատավարձի բարձրացումն արձանագրած արդյունքի հետ կապելու գործընթաց»,- ասաց  նախարարը։

Նախագծի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը նշեց, որ այս նախագծի նպատակը ուսուցիչների մասնագիտական որակների բարձրացումն է, որի համար Կառավարությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի աշխատավարձերի բարձրացումը. «Իհարկե՛ այս աճը հեղափոխական չէ, բայց սա մի գործընթացի մեկնարկ է, որը կշարունակվի, եթե մենք կարողանանք այդ գործընթացը ճիշտ կկառուցել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան