Հայաստանը մեծապես կարևորում է իր մասնակցությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵԽ շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին միտված բազմակողմ համագործակցությանը. ԱԳ փոխնախարար

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հունիսի 3-4-ը ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը Մինսկում մասնակցել է Բելառուսի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության կողմից համատեղ կազմակերպված «Դիմագրավելով ահաբեկչությանը նորարարական մոտեցումներով և նորահայտ տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագիրը կրող բարձր մակարդակի միջազգային համաժողովին:

«Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՄԱԿ գլխավոր քարտուղարի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով տեղակալ Վլադիմիր Վորոնկովը, ԵԱՀԿ և ԱՊՀ գլխավոր քարտուղարներ Թոմաս Գրեմինգերը և Սերգեյ Լեբեդևը:

Նախարարի տեղակալ Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձավ տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ ի հայտ եկող անվտանգային մարտահրավերներին, ահաբեկիչների կողմից նորագույն տեխնոլոգիաների կիրառման վտանգներին:

ԱԳ նախարարի տեղակալը շեշտեց պետությունների առաջնային դերը երկակի նշանակություն ունեցող նորարարական վերջին նվաճումների տարածումը վերահսկելու, դրանց` ահաբեկիչների հնարավոր հասանելիությունը կանխելու գործում, ինչն առավել ռիսկային է այն երկրների պարագայում, որտեղ հանրությունը մոբիլիզացվում է ազգային, կրոնական խտրականության խրախուսման պետական քաղաքականությամբ:

Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց սահմանների արդյունավետ կառավարման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի գործում Հայաստանի ազգային կարողությունների ամրապնդմանը միտված վերջին նախաձեռնությունները` միաժամանակ ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ջանքերի համադրման կենսական անհրաժեշտությունը: Նա նաև նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր մասնակցությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵԽ շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին միտված բազմակողմ համագործակցությանը»,- ասված է հաղորդագրությունում: