Քոչարյանը քրեական հետապնդումից կազատվի, թե՝ ոչ, հնարավոր է ասել ՍԴ որոշմանը ծանոթանալուց հետո․ պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Կալանավորումը, որը մի քանի անգամ կիրառվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, խախտել է վերջինի անձնական ազատության իրավունքը: Քոչարյանի դիմումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Հարցին, եթե ՍԴ-ն Քրեական դատավարության 35-րդ հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, չի՞ ստացվում, որ քրեական հետապնդում չպետք է սկսվեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, Արամ Վարդևանյանն ասաց. «Այդ հարցի պատասխանը հնարավոր կլինի տալ բացառապես ՍԴ որոշմանը ծանոթանալուց հետո»:

Նա, միաժամանակ, պարզաբանեց, որ երբ կալանք է կիրառվում և կա անձեռնմխելիության առերևույթ խնդիր, «ոչ թե քրեական հետապնդումը նույն պահին բացառվում է, այլ պարզապես կալանքը չի կարող կիրառվել»:

«Եվ սա ոչ թե ես եմ ասել, այլ տարիներ առաջ ասել է Վճռաբեկ դատարանը»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: