Ամուսինները ձևական ամուսնալուծվել են, որ փեսան կարողանա կնոջ եղբոր ենթակայությամբ աշխատել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վայոց ձորի մարզպետարանում աշխատակազմի ղեկավարի ընտանիքի որոշ անդամներ բարձր պաշտոններ են զբաղեցնում մարզպետարանում և մարզպետարանի ենթակայությամբ գործող կառույցում: Մասնավորապես, աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանի քույրը՝ Սրբուհի Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի կադրերի բաժնում առաջատար մասնագետ է աշխատում:

Սրբուհի Դավթյանի ամուսինը՝ Հրանտ Դավթյանը, Վայոց ձորի մարզային սոցիալական ծառայության պետն է: Factor.am-ին փոխանցված այս տեղեկությունը հաստատեց նաև աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը: Սակայն ուշագրավն այն է, որ ամուսիններ Սրբուհի և Հրանտ Դավթյանները ձևական ամուսնալուծվել են, որպեսզի աչքի չընկնի այն հանգամանքը, որ Հրանտ Դավթյանն աշխատում է կնոջ եղբոր ենթակայության կառույցում:

Factor.am-ի հետ զրույցում Կամո Սահակյանն այս տեղեկությունը հաստատեց: «Ինչ-որ խանգարող բան կա՞, որ չպետք է աշխատեն: Փեսան ծառայության հիմնադրման օրվանից աշխատում է: Այո՛, իրենք բաժանված են՝ աշխատանքի համար, բա էլ ինչ համար բաժանվեին»,- ասաց նա:

Հարցին՝ արհեստական ձևով ստեղծել են իրավիճակ, որ աչքի չընկնե՞ն, աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Իհարկե: Մենք օրենք չենք խախտում, մենք աշխատում ենք»:

Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկվում է իր կողմից: Այս դեպքում Վայոց ձորի մարզային սոցիալական ծառայությունը համարվում է մարզպետարանին ենթակա կառույց:

Հավելենք, որ, եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմավորված լիներ, ապա նշված կանոնները սահմանվելու էին Հանրային ծառայության մասին 2018 թվականին ընդունված օրենքով: Այն սահմանում է շահերի բախման իրավիճակում գործելու արգելք հանրային բոլոր ծառայողների համար: Իսկ գործող օրենքը, որն ընդունվել է 2011-ին, արգելք սահմանում է միայն բարձրաստիճան պաշտոնտար անձանց համար:

Նարեկ Կիրակոսյան