Սյունիքում երկու հովվի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ երկու հովվի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«2019թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:05-ին, Ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Տորունիք բնակավայրի արոտավայրում հայտնաբերել է հորը և համագյուղացուն՝ մահացած վիճակում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել Սյունիքի մարզի բնակիչ, 1968թ. ծնված տղամարդու դին՝ գլխի գագաթային շրջանի վնասվածքներով, և նույն մարզի բնակիչ, 1992թ. ծնված երիտասարդին՝ կզակի ստորին հատվածում հրազենային վնասվածքով, ինչպես նաև՝ վերջինիս դիակի կողքին՝ 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են փորձանմուշներ:

Տուժողներին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: