Կտեղափոխվե՞ն Գյումրիի Վարդանանց հրապարակի եղևնիները թե՞ ոչ. հարցի շուրջ հանրային քննարկում է կայացել

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Այսօր Գյումրիի քաղաքապետարանում տեղի է ունեցել  հանրային բաց քննարկում քաղաքի Վարդանանց հրապարակում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու  հարևանությամբ գտնվող ութ եղևնիները «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում վերատնկելու շուրջ: Քննարկման սկզբում փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը նշել է, որ հանդիպումը հրավիրված է՝ բոլորի կարծիքը հաշվի առնելու համար:

«Ուզում եմ տեղեկացնել, որ երբ մենք հանրային քննարկման մասին հայտարարությունը տվեցինք, սոցիալական ցանցերում եղան տարբեր կարծիքներ, թե քաղաքապետարանը նպատակ ունի անպայման այդ եղևնիները տեղափոխել  կամ հանել: Չկա այդպիսի բան»,- վստահեցրել է Գյումրիի  փոխքաղաքապետը։

Պատասխանելով բնապահպան Գևորգ Պետրոսյանի էլեկտրոնային նամակին, որում նա պահանջում էր ծառերի տեղափոխումը հիմնավորող փաստաթուղթ, բույսերի տեղափոխման վերաբերյալ որևէ մասնագիտացված կառույցի կարծիք-հիմնավորում և որոշակի երաշխավորում,  որ նոր տեղում ծառերը կաճեն, Սանոյանը նշել է. «Ովքեր քաղաքում շրջում են ոտքով, այդ հարցերը 1.000 անգամ տրվել են անձամբ ինձ, նաև բոլորիդ,  այդ պահանջը ձևավորվել է։ Տեղափոխման հարցով էլ ծախսեր համարյա չկան, որովհետև Գյումրու քաղաքապետը դիմել է Երևանի քաղաքապետին, իրենք ունեն մասնագիտացված մեքենա, որը հատուկ նախատեսված է ծառերը տեղափոխելու համար»:

Եղևնիների տեղափոխման հիմնավորումը փորձել է տալ նաև քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակից Ազատ Խաչատրյանը՝ հավելելով, որ եղևնիները գտնվում են անմխիթար վիճակում և դրանց տեղափոխումն անհրաժեշտություն է։

«Երկրաշարժից հետո եղևնիները  մնացել են անմխիթար վիճակում, հետո բազմաթիվ մեքենաներ են աշխատել, որոնք կողքերից ճյուղերն են կտրել, փոխվել է գույնը։ Գագաթները չկան ծառերի, աճը կանգնած է, որոշ մասն էլ գտնվում է Գյումրի գետակի թունելի վրա։ Հիշում եք՝ Յոթ վերք եկեղեցու մոտ մի ժամանակ փլուզում եղավ, ծառերի արմատներն էլ մեծամասամբ սնվում են ջրերից։ Այս գետի հունն էլ հանդիսանում է դրանց համար սնման աղբյուր, արմատները մտնելով՝ այնտեղ ժամանակի ընթացքում կարող են փլուզումներ առաջացնել: Նույն ծառերի տարածքում փշատերև ծառեր կտնկենք, որոնք չեն բարձրանում, շատ գեղեցիկ տեսք կունենա»,- ասել է քաղաքապետարանի պատասխանատուն։

Քաղաքապետարանի աշխատակիցների հիմնավորումները, սակայն, եղևնիների տեղափոխմանը դեմ հանդես եկող քննարկման մասնակիցներին այդպես էլ չեն համոզել։ Բնապահպան Գևորգ Պետրոսյանը նշել է, որ պետք է ներկայացնել օբյեկտիվ հիմնավորումներ։

«Եղևնիներն ունեն դեպի խորանիստ ուղղահայաց իջնող արմատային համակարգ ու մակերեսային արմատներ, որոնք չեն կարող լինել խցանման պատճառ։ Տեսքի հետ կապված էլ՝ արդեն 20 տարի բացարձակ խնամք չի եղել, և ասում եք՝ վատ է, չհաշված վերջին տարիներին արմատային համակարգը վնասելով՝ եղել է շինարարություն։ Ձեր մեղավորությունն է չխնամելը, չջրելը։ Քաղաքապետարանն ուրիշ բան ու գործ չունի, այդ եղևնիներն են մեր քաղաքը տեսքից գցողը»,- ասել է բնապահպանը։

Նշենք նաև, որ Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել այս հարցով՝ նշելով, որ եղևնիների տեղափոխումն ու Վարդանանց հրապարակի վերակառուցման գաղափարը ժամանակավրեպ է, կոպիտ սխալ համայնքային խնդիրների արդյունավետ լուծման և քաղաքաշինական տեսանկյունից:

Հանրային քննարկման մասնակիցներից շատերն էլ կարծիք են հայտնել, որ եղևնիների տեղափոխումը ճիշտ որոշում է, քանի որ մեծ եղևնիները Գյումրիի փոքր հրապարակին հարմար չեն և գտնվում են անմխիթար վիճակում։ Առաջարկներ են եղել նաև ստեղծել կառույց, որը կզբաղվի լանդշաֆտային դիզայնով, ճիշտ վայրում ճիշտ բույսը տնկելու արվեստով, հետագայում արդեն նման խնդիրներից խուսափելու համար:

Ընդհանուր առմամբ, հանրային քննարկումն անցել է բավական բուռն մթնոլորտում,  թեր և դեմ կարծիքների ներկայացմամբ։ Սակայն վերջնական կոնսենսուսի այդպես էլ հասնել չի հաջողվել։

Էմմա Չոբանյան