Քրեակատարողական ծառայությունն արգելել է հոգեբանին մուտք գործել ՔԿՀ և աջակցություն տրամադրել խոշտանգում վերապրած ցմահ դատապարտյալին. ՀՔԱՎ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը 2019թ․ հունիսի 27-ի գրությամբ թույլ չի տվել հոգեբանին մուտք գործել Արմավիր ՔԿՀ՝ խոշտանգում վերապրած ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանին հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության աջակցությամբ Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում դատապարտյալին հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով 2019թ․ հունիսի 10-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն։ Գրությամբ խնդրել ենք թույլ տալ ծրագրի շրջանակում հիմնադրված «Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնի» հոգեբաններին մուտք գործել ՔԿՀ և հոգեբանական աջակցություն տրամադրել ցմահ դատապարտյալին։

 

Բացի նրանից, որ հերթական անգամ Արդարադատության նախարարությանն ուղղված գրությանը պատասխանել է Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանը, ընդ որում՝ առանց վերահասցեագրման մասին տեղեկացնելու, վերջինս իր որոշումը հիմնավորել է նրանով, որ հոգեբանը բժիշկ չէ և չի կարող մուտք գործել որպես այդպիսին։ Նա առաջարկել է օգտվել միայն տեսակցության հնարավորությունից։

 

«Հոգեբանական օգնությունը չի կարող համարվել որպես բժշկական սպասարկում, իսկ հոգեբանը՝ բժիշկ»,-մեկնաբանել է Մ․ Միքայելյանը։ Ապա հավելել է, որ դատապատյալներին հոգեբանական աջակցություն են տրամադրում ՔԿՀ 3 հոգեբանները։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նույն հարցով երկրորդ անգամ ՀՀ արդարադատության նախարարություն է դիմել 2019 թ․ հուլիսի 19-ին արդեն նորանշանակ նախարար Ռ․ Բադասյանին։ Դիմումում վկայակոչել է միջազգային փաստաթղթերից հատվածներ՝ խոշտանգում վերապրած անձանց հոգեբանական օգնության անհրաժեշտության և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ստանձած պարտավորությունների վերաբերյալ, ընդգծել դատապարտյալ Արթուր Քոչարյանին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը։

 

Նորանշանակ նախարարին ուղղված գրությանը ևս պատասխանել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։ Ծառայության պետի տեղակալ Վ․ Պապոյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին «հիշեցրել է» նախորդ պատասխանի ու դրանով տրված պարզաբանումների մասին։

 

Չնայած ՔԿԾ ներկայացուցիչների պնդումներին՝ ամեն տարի ՔԿՀ-ներում ինքնավնասման հարյուրավոր դեպքեր են գրանցվում, և դրանց միայն մի մասն է հնարավոր լինում կանխել։

 

ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի ուսումնասիրության համաձայն՝ 2011-2017 թթ․-ին ՔԿՀ-ներում ինքնասպանության 27 դեպք է գրանցվել։ Ինքնավնասման 1486 դեպք է գրանցվել միայն 2016-2017 թթ․-ին։