Շորթմամբ պահանջել են խոշոր չափերի գումար. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, ևս մեկի նկատմամբ` հայտարարվել հետախուզում. ՔԿ

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևանի բնակչից շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ` հայտարարվել հետախուզում:

«Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 43-ամյա տղամարդը, 28-ամյա երիտասարդի  հետ առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, Երևանի 42-ամյա բնակչից՝ վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով, հետագայում բռնության գործադրումը շարունակելու և նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, պարբերաբար շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 48.189.000 ՀՀ դրամին համարժեք՝ 100.000 ԱՄՆ դոլար գումար` տեղեկացված լինելով վերջինիս կողմից կայուն եկամուտ ունենալու հանգամանքի մասին:

Մասնավորապես` հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 28-ամյա երիտասարդը և 43-ամյա տղամարդը 2018 թվականից Երևանի 42-ամյա բնակչին պարբերաբար հայտնել են նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ տիրապետելու հանգամանքի մասին՝ պահանջելով 48.189.000 ՀՀ դրամին համարժեք՝ 100.000 ԱՄՆ դոլար գումար, ապա սպառնացել՝ պահանջը չկատարելու դեպքում հրապարակել նրա վերաբերյալ իրենց հայտնի արատավորող տեղեկությունները, ինչպես նաև` գործադրել բռնություն: Այդ ընթացքում, նախապես իմանալով Երևանի 42-ամյա բնակչին տրվելիք պարտքի մասին, 43-ամյա տղամարդը հանդիպել է պարտատիրոջը և նրա փոխարեն ստացել է պարտքի մի մասը:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել առերեսումներ: Առերևույթ հանցագործություն կատարած անձանց բնակության վայրերում կատարվել են խուզարկություններ, որի արդյունքում 43-ամյա տղամարդու բնակության վայրից հայտնաբերվել են փամփուշտներ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 43-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,- ասված է հաղորդագրությունում: