Եթե ՍԴ-ն ընդունի մեր փաստարկները, Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Հայկ Ալումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

«Մենք մեզանից կախված ամեն ինչ արդեն արել ենք, մնացածը արդեն․․․ Փաստաբանները ակնկալիքներից պիտի չխոսեն»,- ի՞նչ որոշում է ակնկալում Սահմանադրական դատարանից հարցին ի պատասխան ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը քննում է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Նա դատարանին խնդրել է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածի սահմանադրականությունը։ Դրանք խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող մասերն են։

Սահմանադրական դատարանում կա ևս մի դիմում, մասնավորապես Քոչարյանի ներկայացուցիչն էր ամիսներ առաջ դիմել ՍԴ՝ խնդրելով որոշել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էության հարցը։

Ալումյանը պարզաբանեց, որ Սահմանադրական դատարանը չի քննարկում և չի կարող որոշում կայացնել Քոչարյանին ազատ արձակել կամ չարձակել, այլ ՍԴ-ն քննարկում է Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը: «Եթե ՍԴ-ն իրավակիրառ պրակտիկան կճանաչի հակասահմանադրական, ապա դրանից հետո․․․ Եթե մեր բերած փաստարկները Սահմանադրական դատարանը ընդունեց, ապա Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,- ասաց երկրորդ նախագահի փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան