Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը . ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
03.09.2019 | 13:09Դատարանը մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ Միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննությունն արագացնելու վերաբերյալ:
«Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի վերջը չի երևում»,- ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Պաշտպաններից Արսեն Մկրտչյանն էլ հավելեց, որ փորձաքննությունն ավելի արագ կընթանա, եթե Մանվել Գրիգորյանն ազատության մեջ գտնվի: Այդուհանդերձ, դատական նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընդգծեց, որ փորձաքննության ժամկետները ողջամիտ են և որևէ խախտում տեղի չի ունեցել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի Մելքոնյան