Բաքուն Երևանին կրկին մեղադրել է ԼՂ բանակցային գործընթացին վնաս հասցնելու համար

Լուրեր

27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Բաքուն արձագանքել է Արցախի անկախության 28-ամյակի առիթով կազմակերպված տոնական միջոցառումներին և արցախցիներին ուղղված շնորհավորանքներին՝ Հայաստանի ղեկավարությանը մեղադրելով «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին լուրջ վնաս հասցնելու մեջ»:

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «Հայաստանի վարչապետի և նախագահի շնորհավորանքը պաշտոնական Երևանի ագրեսիվ քաղաքականության» դրսևորում է: Բաքվին դուր չի եկել նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների՝ Արցախ այցելությունը: Ադրբեջանական ԱԳՆ-ի գնահատմամբ՝ դրանով «Երևանը փորձում է ամրապնդել ստատուս-քվոն, որն ուղեկցվում է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների խախտմամբ»:

«Դա լուրջ վնաս է հասցնում խաղաղ ճանապարհով հակամարտության լուծմանը»,- ասված է հայտարարությունում: Բաքվում կրկնել են նաև արցախյան հակամարտության սեփական տեսլականը. ԼՂ հակամարտության այլ լուծում չկա, քան «հողերն Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելը»՝ խոստանալով ապահովել տարածաշրջանի երկու համայնքների խաղաղ գոյակցությունը: