Բակո Սահակյանն ընդունել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին

Լուրեր

06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 23:08
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 2-ին Արցախ կատարած այցի շրջանակներում  ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Ողջունելով համաժողովի մասնակիցներին և կարևորելով նրանց այցելությունն Արցախ՝ Բակո Սահակյանը գոհունակությամբ ընդգծեց, որ նման այցերը կրում են պարբերական բնույթ և արդեն իսկ դարձել են ավանդական։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպման անցկացումը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում անմիջական քննարկում ունենալ համահայկական հարցերի շուրջ և առաջին ձեռքից ծանոթանալ Արցախի առաջնահերթություններին։

Արցախի նախագահը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Արցախում իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրերը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Արցախի անվտանգության համակարգը և այն ամրապնդելուն ուղղված քայլերը: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության ընդլայնման ու խորացմանն ուղղված հարցերին:

Արցախի նախագահը և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավարները մտքեր փոխանակեցին ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, այդ թվում՝ միջազգային գործընթացներում Արցախի ժողովրդի լիարժեք ներգրավման շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: