1 տարում գրավի 906 միջնորդություն․ դրանցից քանի՞սն է բավարարվել և որքա՞ն գումար է հավաքագրվել

Լուրեր

14.05.2026 | 17:45
Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի մի քանի դասախոսներ, այդ թվում՝ ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը 
14.05.2026 | 17:40
ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար
14.05.2026 | 17:31
Կարեն Խաչանովը՝ Կասպեր Ռուդի դեմ մրցախաղի մասին․ «Շատ տարօրինակ հաշիվ էր»
14.05.2026 | 17:20
24 անշարժ գույք, 9,8 մլրդ դրամ, 1․8 մլն եվրո, 2․8 մլն դոլար․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը
14.05.2026 | 17:13
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը՝ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:07
Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ
14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները օգոստոսի վերջին օրերին կայացած նիստերի ընթացքում Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել դատարան, որը, սակայն, մերժվել էր և որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու համար։

Factor.am-ը փորձեց պարզել, թե վերջին մեկ տարում որքան գրավի միջնորդություն է ստացել Առաջին ատյանի դատարանը և որքան գումար է հավաքագրվել դրա արդյունքում։ Ըստ դատական դեպարտամենտից դրամադրված տվյալների՝ 2018 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին 906 միջնորդություն, որից 173-ը բավարարվել է։

Դատական դեպարտամենտից, սակայն, չեն նշել, թե որքան գումար է հավաքագրվել բավարարված միջնորդությունների արդյունքում։ Կառույցից մեր գրավոր հարցմանը պատասխանել են, որ նման հաշվառում չեն իրականացնում։

Factor.am-ն ավելի վաղ վերհիշել էր, թե վերջին 1 տարվա ընթացքում ով որքան գրավի դիմաց էր ազատ արձակվել և թե ինչ փուլում են աղմուկի կենտրոնում հայտնված այդ քրեական գործերը։ Մեր առանձնացրած 11 դեպքերով խափաման միջոց գրավի դիմաց վճարվել էր 2 միլիարդ 201 միլիոն դրամ գումար։

Լիլիթ Շաբոյան