Ովքեր և որքան գրավի դիմաց են 1 տարվա ընթացքում ազատ արձակվել․ ինչ փուլում են քրեական գործերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

Հեղափոխությունից հետո հարուցված աղմկահարույց քրեական գործերով անցնող անձանց մեծ մասը կարճ ժամանակ անց գրավի դիմաց հայտնվեց ազատության մեջ։

Factor.am-ը վերհիշել է, թե ովքեր որքան գրավի դիմաց են կալնքից ազատվեցին և ինչ զարգացում ունեցան հարուցված քրեական գործերը։

2018 թվականի հուլիսի 5-ին մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

Շուրջ 10 տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը ղեկավարած Արա Վարդանյանը հրաժարական է տվել անցյալ տարվա հուլիսի 10-ին, այն բանից հետո, երբ իրավապահները բացահայտել էին, որ նա խաղադրույքներ է կատարել հիմնադրամի հանգանակություններից ստացված գումարներից: Վարդանյանը մեղադրվում է առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար։

Գործը նախաքննության փուլում է։

Առավել աղմկահարույցներից էր   Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի ազատ արձակումը։ Նա ազատ արձակվելու համար 2018-ի հուլիսի 24-ին վճարեց ՀՀ-ում գրանցված ամենամեծ գրավի չափը խոսքը 1 միլիարդ դրամի մասին է։

Ղազարյանը մեղադրվում է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար: Ըստ ՀՔԾ-ի, Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք:

Դատախազությունը չի պնդել Ղազարյանին կրկին կալանավորելու հարցում, քանի որ, ըստ կառույցի, Ղազարյանը պետությանը հանցագործությամբ  պատճառված վնասի մի մասը վերականգնել է։

Այս գործով նախաքննությունը շարունակվում է։

2018-ի հուլիսի 28-ին 5 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Օգոստոսին արդեն խաչատուրովը մեկնել էր Մոսկվա մասնակցելու ՀԱՊԿ նիստին։ Իսկ 2018 թվականի նոյեմբերի երկուսին նրան ՀՀ-ի միջնորդությամբ ազատեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Արդեն այս տարվա հունիսին սակայն Խաչատուրովին թույլ չեն տվել հայ-վրացական սահմանը։

Խաչատուրովի գործը ևս դատաքննության փուլում է։

Շուրջ մեկ ամիս կալանքի տակ մնալուց հետո 2018 թվականի օգոստոսին 20 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության նախկին պետ Էդուարդ Բաբայանը։

ԲՀԿ-ական ներկայիս պատգամավորը մեղադրվում էր «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:

Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանը մեղավոր էր ճանաչվել իրեն վերագրվող արարքում և դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, ապա  համաներմամբ ազատվել պատիժ կրելուց:

Այս գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովին էլ վերջերս մեղադրանք առաջադրվեց սուտ ցուցմունք տալու համար։

2018-ի սեպտեմբերի 10-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդին՝  Հայկ Սարգսյանը։ նա մեղադրվում է սպանության փորձի մեջ։

Հայկը կալանավորվել էր հուլիսի 11-ին, հանցագործության համար, որը տեղի է ունեցել 11 տարի առաջ:  Այս գործը ևս դատաքննության փուլում է։

2018 սեպտեմբերի 17-ին 5 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց Մասիսի ներկայիս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։

Այս գործը մտել է դատաքննության փուլ։

2018-ի սպետմբերի 20-ին 50 միլոն գրավի դիմաց ազատ արձակվեց դոն պիպո անվամբ հայտնի Արթուր Ասատրյանը։

Նա մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու համար:

Արթուր Ասատրյանը կալանքի տակ մնաց 4 ամիս։ Գործը դատաքննության փուլում է։

Աղմկահարույց էր նաև գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի Ազատումը։ 2018-ի դեկտեմբերի 21-ին 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց դեռևս հունիսից կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը։

 

Նա  մեղադրվում է քրեական օրենսգրքի 6 հոդվածներով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար։

Գրիգորյանին գրավով ազատ արձակվելու որոշմանը օրեր շարունակ հետևեցին բողոքի ակցիաներ նրան կրկին կալանավորելու պահանջով։

Ի վերջո՝ հունվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը, և Գրիգորյանը կրկին կալանվորվեց նա շարունակում է մնալ անազատության մեջ։

Նրա պաշտպանների պնդմամբ՝ Գրիգորյանն ունի տասնյակից ավելի հիվանդություններ և նրա կյանքին վտանգ է սպառնում։ Այս հանգամանքը ստուգելու համար հուլիսի 2-ին նշանակվել է միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները դեռ հայտնի չեն։

2018 թվականի դեկտեմբերի 27-ին՝  շորջ երեք ամիս կալանքի տակ մնալուց հետո 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը։ Նա մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար։

2019 թվականին ՄԻԵԴ-ը ՀՀ-ի պարտավորեցրեց միջանկյալ միջոց ձեռնարկել Մայրապետյանի գործով։ մայրապետյանը Եվրոպական դատարանից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայում գտնվող՝ իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:

Նույն ամսուն ՀՔԾ-ն վերադարձրեց Մայրապետյանի անձնագիրը և նա մեկնեց Գերմանիա։

Մայրապետյանը դեռևս չի վերադարձել, պաշտպանի փոխանցմամբ՝ գտնվում է վերականգնողական փուլում։

2019 թվականի մայիսի 4-ին 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը։

Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։  ղազարյանը կալանավորվեց 2019 ապրրիլի 8-ին, այդ օրը դատարանի բակում նաև բողոքի ակցիա էր ի պաշտպանություն «Սպայկայի» տնօրենի։

Ըստ ՊԵԿ-ի ՝«Սպայկա» ընկերության՝ պետությանը պատճառած վնասի չափը` տույժերով հանդերձ, նախնական կազմում է շուրջ 10 մլրդ դրամ, որից պետական բյուջե է վերականգնվել դեռևս 1 մլրդ դրամը:Այս գործով նախաքննությունը շարունակվում է։

2019 թվականի հուլիսի 9-ին 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը։

Դավթյանը անազատության մեջ էր գտնվում ապրիլից. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Այս 11 դեպքերով խափաման միջոց գրավի դիմաց վճարվել է 2 միլիարդ 201 միլիոն դրամ գումար։

Ըստ քրեական դատավարության օրենսգրքի եթե անձը խախտում է ազատության մեջ մնալու պայմանները՝ այսինքն թաքնվում է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ` առանց թույլտվության մեկնում այլ տեղանք, գումարը մնում է պետությանը, եթե ոչ ապա վերադարձվում է գրավատուին։ Գրավը տիրոջն է վերադարձվում նաև այն ժամանակ, երբ անձի խափանման միջոց վերացվում կամ փոխվում է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան