Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների իրավունքները խախտվել են. փաստաբանական թիմ

Լուրեր

06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների իրավունքները խախտվել են:

«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացականյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 2-ին մերժել է Գլխավոր դատախազության բողոքը քննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատված փաստ էր համարել Ռոբերտ Քոչարյանին վերագրվող Սամանադրական կարգը տապալելու մեղադրանքը։Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ այդպիսով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։

Բացի այդ, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթարյանի նախագահությամբ, այսօր մերժել է Գլխավոր դատախազության մեկ այլ բողոք՝ հաստատելով, որ խախտվել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամետը ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Սեդրակ Քոչարյանը հանցագործություններ է կատարել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր պաշտպանների բողոքն այս հայտարարությունների դեմ»,- ասված է հաղորդագրությունում: