Բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեկ անձ ձերբակալվել է:

«2019 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչը, բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջում է վճարել իր ծանոթի՝ հացատանն ունեցած պարտքը, իսկ 2019 թվականի օգոստոսի 23-ի երեկոյան Արագածոտնի մարզի բնակիչն ընկերների հետ ծեծի է ենթարկել իրեն և իր երկու ընկերներին՝ կրկին պահանջելով վճարել հիշյալ պարտքը և այն գումարը, որը կասի Երևան քաղաքի՝ վերոհիշյալ բնակիչը: Բացի այդ, հաղորդում ներկայացրած անձը, ով նույնպես Երևան քաղաքի բնակիչ է, հայտնել է նաև այն մասին, որ նույն գազալցակայանում Արագածոտնի մարզի հիշյալ բնակիչն իրենից պահանջել է հինգ օրվա ընթացքում տալ 500.000 ՀՀ դրամի սիգարետ՝ հակառակ դեպքում սպառնալով բռնություն գործադրել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1989 թվականին:

Դեպքի առթիվ Ոոստիկանության Աշտարակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, որն ուղարկվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Մեկ անձ ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի 30-ամյա բնակիչն Աշտարակ քաղաքից դեպի էջմիածին տանող ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երևան քաղաքի երեք բնակիչներին, որից հետո, բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանցից մեկից պահանջել է հինգ օրվա ընթացքում իրեն փոխանցել 500.000 ՀՀ դրամի ծխախոտ:

Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ: Տուժողին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ շորթում կատարելու կասկածանքով: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, սակայն  միևնույն ժամանակ թույլատրելի համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է:  Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,- ասված է հաղորդագրությունում: