«Հըզբալլահ»-ն ու Իսրայելը «հարվածներ են փոխանակել»

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Լիբանանի և Իսրայելի սահմանը, որն այնտեղ տեղակայված ՄԱԿ-ի խաղաղարարների սաղավարտների գույնի պատճառով «երկնագույն գիծ» են կոչում, կիրակի «Հըզբալլահ»-ի և իսրայելական բանակի միջև հերթական կոնֆլիկտի թատերաբեմ է դարձել: Լիբանանյան շիաների «Հըզբալլահ» շարժման զինյալները հրեական Աֆիֆիմ բնակավայրի մերձակայքում հակատանկային հրթիռով իսրայելական «Վոլֆ» զրահամեքենա են խոցել, գրում է ՏԱՍՍ-ը:

Զինված բախման հետևանքով, «Հըզբալլահ»-ի տվյալներով, իսրայելական զինծառայողների շրջանում կորուստներ կան: Ի պատասխան՝ իսրայելական հրետանին շուրջ երկու ժամ կրակի տակ է պահել Լիբանանի հարավը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, սակայն, հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները չեն տուժել:

Միաժամանակ, Al Hadath հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են իսրայելական ուղղաթիռները վիրավոր զինվորներին Հայֆայի «Ռամբամ» հոսպիտալ հասցնում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Հըզբալլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան շաբաթ իր կողմնակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթում ակնարկել է, որ իր զինյալները պատրաստվում են հաշվեհարդար տեսնել Իսրայելի հետ և զինված հարձակում իրականացնել՝ ի պատասխան Բեյրութում և հարակից շրջաններում իսրայելական անօդաչուների հարվածների:

«Իսրայելն ագրեսիվ գործողություններ է իրականացնում Լիբանանի, Սիրիայի և Իրաքի դեմ, և մենք չենք կարող դա անպատասխան թողնել»,- ասել է նա:

«Հըզբալլահ»-ի զինյալները որպես հարձակման վայր ընտրել են Մարուն էր-Ռաս քաղաքի մերձակայքը, որտեղ 2006 թվականի հուլիսին Լիբանան իսրայելական ներխուժման ժամանակ կողմերը բախվել են և կորուստներ կրել: Լիբանանյան ռազմական փորձագետ, գեներալ Ամին Հոթեյթը նշել է, որ իսրայելական հետախուզությունը, ըստ ամենայնի, այլ վայրում էր հարվածի սպասում: