Ի՞նչ ենք անելու այն դատավորին, որը քրեական էլեմենտի հետ սեղան է նստում. Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

Քրեական ենթամշակույթ ստեղծելը քրեականացնող օրինագիծն անհրաժեշտություն էր, որովհետև մեր հանրությունն այնքան էր սերտաճել քրեական էլեմենտների հետ, որ շատ անգամ չէր էլ տարանջատվում, իսկ դա հետևանք էր մի շարք գործոնների. այս մասին այսօր «Կառավարությունը ընդունեց քրեական ենթամշակույթ ստեղծելը քրեականացնող օրինագիծ․ իրավական գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, որպես պատճառ մատնանշելով, օրինակ, ընտրությունների ժամանակ քրեական էլեմենտների կողմից իրականացվող ակտիվ գործողությունները:

«Այդ ծառայությունները մատուցելու արդյունքում այդ քրեական էլեմենտները եկել հասել էին, օրինակ, Ազգային ժողով»,- հիշեց  Կարապետյանցը՝ նշելով, որ որևէ կասկած չունի, որ գործող իշխանությունը սերտաճած չէ այդ աշխարհի հետ, սակայն որքանո՞վ է նրանց դեմ պայքարն իրատեսական՝ այս հարցում ունի լուրջ մտահոգություններ:

«Մենք կարող ենք բախվել մի իրավիճակի, որ այդ քրեական աշխարհն ինքն իր մեջ կանոններ փոխի, և մենք ստիպված լինենք նրանց հետևից օրենքներ փոխելով գնալ, բայց այդպես նրանց հետևից չենք հասնի: Որտեղի՞ց ենք սկսում, որտե՞ղ է լինելու այդ ենթամշակույթ կրողը, ո՞վ է այդ օրենքն աշխատեցնելու: Մենք մի քանի օր առաջ տեսանք, որ Կենտրոնում այդ քրեական էլեմենտները որոշել էին, որ պետք է Ոստիկանությանը վիրավորեն, և հիմա մենք չգիտենք կա՞ արդյոք դրա վերաբերյալ հարուցված քրեական գործ: Կա՞ ներքին համոզմունք, որ Ոստիկանությունը կախվածությունից բացի նաև նրանց նկատմամբ պարտավորվածություն ունի , ինչի հետևանքով չի կարողանում նրանց դիմադրել»,- ասաց  իրավապաշտպանը:

Վերջինիս խոսքով՝ ինքն ականատես է եղել մի դեպքի, երբ դատավորը նույն սեղանի շուրջ նստած է քրեական էլեմենտի հետ, բայց չէ՞ որ պետք է լինի  մի շեմ, որ դատավորը իրեն նման բան թույլ չտա: «Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ ենք անելու այս դատավորին»,- ասաց Նինա Կարապետյանցը:

Իրավապաշտպանի խոսքով՝ քրեական ենթամշակույթ ստեղծելը քրեականացնող օրինագիծն իրատեսական չէ, քանի դեռ չի կատարվել լյուստրացիա կամ վեթինգ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան