Մելիք Մանուկյանի` Շշի Մելոյի եղբայրը կմնա կալանքի տակ, դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի` Շշի Մելոյի եղբոր՝ գործարար Ռոբերտ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ  միջնորդությունը դատարանը մերժեց. Ռոբերտ Մանուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Մանուկյանի պաշտպան  Հովսեփ Սարգսյանը։

«Դատարանը մերժեց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մեր միջնորդությունը: Այսօր՝ ժամը 15:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի իմ պաշտպանյալ Ռոբերտ Մանուկյանին արդեն  գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ գրավի չափ պաշտպանական կողմը չի նշել՝ այն թողնելով  դատարանի հայեցողությանը:

Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ «Շշի Մելոյի» «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ: Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհով ընթացող Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից առաջինը պատկանում է նախկին պատգամավորին, երկրորդ մեքենայի մեջ պայթյունի պահին եղել էին նրա թիկնապահները։ Ավելի ուշ մի քաղաքացի, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել էր՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ Իսկ դեպքի վայրից հեռացած քաղաքացուն հայտնաբերել ու ձերբակալել էին։

Ռոբերտ Մանուկյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել օգոստոսի 3-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար։

Աղավնի Սուքիասյան