«Ազատ հայրենիք» կուսակցության պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կրկին հանդես է եկել դիտորդական առաքելությամբ

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հրավերով սեպտեմբերի 1-ին Բրանդենբուրգ երկրամասումկայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն են այցելել Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Պետրոսյանը և ԱՀ կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

 

«Հագեցած աշխատանքային օրակարգը Արցախի պատվիրակության անդամները նախօրեին սկսել են Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեի ուղեկցությամբ այցելելով մի շարք ընտրական տեղամասեր՝ հետևելու ընտրական գործընթացին:

 

Այնուհետև Գագիկ Պետրոսյանին և Վահրամ Պողոսյանին Բրանդենբուրգի երկրամասային Խորհրդարանի շենքում ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խմբակցության ղեկավար Անդրեաս Կալբիցը: Վերջինս շնորհակալություն է հայտնել հրավերը չմերժելու և ԳԴՀ այցելելու համար՝ նշելով, որ նման փոխայցելությունները մեծապես կնպաստեն փոխադարձ կապերի ամրապնդմանը: Արցախյան պատվիրակության անդամները, կարևորելով համատեղ աշխատանքային օրակարգի ձևավորումը և կոնկրետ ուղղություններով գործողությունների ծավալումը, ընդգծել են, որ ընտրական պրոցեսները պահանջում են շարունակական զարգացում և այս իմաստով գերմանական փորձից կարող են լավ օրինակներ քաղել:

 

Աշխատանքային այցի շրջանակում «Ազատ հայրենիք» կուսակցության պատվիրակության անդամները Բրանդենբուրգի մայրաքաղաք Պոտսդամի ԱԳՀ կենտրոնում առանձնազրույց են ունեցել ԱԳՀ կուսակցության համահիմնադիր և Բունդեսթագում ԱԳՀ խմբակցության համանախագահ Ալեքսանդր Գաուլանդի հետ: Ողջունելով արցախյան պատվիրակության առաքելությունը՝ գերմանական քաղաքական դաշտի ամենափորձառու գործիչներից համարվող Ա. Գաուլանդը վստահեցրել է, որ, անկախԱրցախի քաղաքական կարգավիճակից, երկու քաղաքական ուժերի միջև համագործակցության մեծ ներուժ է տեսնում:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գագիկ Պետրոսյանը և Վահրամ Պողոսյանը  նրան ենփոխանցել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի ողջույնները, ապա կուսակցական ակտիվի հետ հետևել ընտրական արդյունքներին:

 

Ի դեպ, սեպտեմբերի 1-ին Բրանդենբուրգ և Սաքսոնիա երկրամասերում միաժամանակ տեղի ունեցած ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է աննախադեպ բարձր արդյունքներ՝ երկուխորհրդարաններում էլ դառնալով երկրորդ քաղաքական ուժը: Համեմատության համար նշենք, որ, ի տարբերություն գերմանական իշխող քաղաքական ուժերի, որոնք ստացել են ավելի քիչ ձայն, քան նախորդ ընտրություններին,  ԱԳՀ-ն երկու երկրամասերում համապասխանաբար ստացել է 24,5  և 27,5 տոկոս քվե: Իսկ նախորդ՝  2014թ.-ին կայացած ընտրություններին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին ընդամենը 12.2 և 9,7 տոկոս:

 

Նշենք, որ «Ազատ հայրենիք» և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունները հարաբերություններ են հաստատել 2015թ.-ից: Այդ ընթացքում տեղի են ունեցել մի շարք փոխայցելություններ և իրականացվել դիտորդականառաքելություններ: ԱԳՀ-ն ավանդական արժեքների կրող է և ներկայումս համարվում է Գերմանիայի ամենաարագ վարկանիշ հավաքող քաղաքական ուժը, որը, բացի երկրամասային խորհրդարաններից, ներկայացված է նաև Բունդեսթագում և Եվրախորհրդարանում»,- ասված է հաղորդագրությունում: