Ադրբեջանը Վրաստանի տարածքում դիրքեր է տեղակայել. FrontNews

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջազգային FrontNews կայքի վերլուծաբաններն այդպիսի եզրակացության են հանգել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման վայրի արբանյակային լուսանկարների ուսումնասիրության արդյունքում:

Լուսանկարներում երևում է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հենակետերից մեկը տեղակայված է Պապաքար (ադր. Բաբաքյար) բլուրի վրա: Շուրջ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ՊՍԾ-ն տեղեկություն էր տարածել, թե «նոր ռազմավարական բլուրներ են գրավել», չնայած նրան, որ դիրքերի տեղաշարժն իրականացրել են Ադրբեջանի տարածքում, մինչդեռ Հայաստանի զինված ուժերը նույն հատվածում դիրքերն առաջ են տարել ընդհուպ մինչև քարտեզների վրա նշվող սահմանագիծը: Նշված փաստը նաև գրավել է վրացի վերլուծաբանների ուշադրությունը, որոնք նկատել են, որ ադրբեջանական զինուժի կողմից այդ հատվածում վաղուց զբաղեցրած բարձունքն իրականում Վրաստանի տարածքում է, և այդ քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտում է վրացական պետության պետական սահմանը:

Ընդ որում, հատկանշական է, որ Վրաստանի սահմանը խախտվել է ոչ միայն այդ հատվածում. Ադրբեջանը դիրքեր է տեղակայել մինչև «Կարմիր կամուրջ» մաքսային անցակետին հարող տարածքները: Նշված խրամուղիներից և Պապաքար բարձունքից վերահսկվում են Վրաստանի տարածքները և որևէ կապ չունեն Հայաստանի տարածքների հետ ու չեն կարող ունենալ, քանի որ բավականին հեռու են տեղակայված: Հատկապես հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ադրբեջանը նշված հատվածում նոր դիրքեր տեղակայել է 2008-2009 թթ., երբ Վրաստանը կրում էր Հարավային Օսիայի հակամարտության հետևանքներն ու անհամեմատ թուլացած էր:

Ադրբեջանը սրան զուգահեռ բավականին կոշտ քաղաքականություն է վարում Վրաստանի հետ տարբեր տարածքային վեճերի հարցում: Վրաստանը և Ադրբեջանն այժմ փորձում են հստակեցնել Դավիթ Գարեջիի վանական համալիրի զբաղեցրած տարածքների բաժանման հարցը: Ադրբեջանը փորձում է վրացական մշակույթի ժառանգությունը ներկայացնող վանքերը ներկայացնել իբրև «ալբանական»: 2019 թ. օգոստոսին ադրբեջանական կողմը, չնայած սահմանազատման հարցերով հանձնաժողովների բանակցություններին, վրացական վանքերի տարածքում նոր հենակետ տեղակայեց:

Ինչպես արդեն նշեցինք, այստեղ Ադրբեջանը ոչ միայն առաջ է քաշում իր տարածքային հավակնությունների հարցը, այլև փորձում է կեղծ և հակագիտական «հիմնավորումներով» ներկայացնել, թե 6-րդ դարի վրացական համալիրը «ալբանական մշակույթի հուշարձան» է: Դատելով ադրբեջանական կողմի ագրեսիվ հայտարարություններից՝ նրանք չեն պատրաստվում զիջումների գնալ: Օրինակ, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Յագուբ Մահմուդովը պնդում է, թե ողջ Արևելյան Վրաստանը «Ադրբեջանի պատմական տարածքն» է, իսկ Թբիլիսին՝ «հին ադրբեջանական քաղաք»: