Քո հեռանալը փախուստ է․․․ մենակությունից. դու մենակ չես ու ինձ դու պետք ես. Վարազդատ Կարապետյանը՝ Էդգար Առաքելյանին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նույն խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի՝ պատգմավորական մանդատը վայր դնելու որոշմանը և  գրել.

Հարգելի Էդգար,
կարդացի պատգամավորական մանդատը վայր դնելու քո որոշման մասին։
Քեզ որպես մարդ չեմ հասցրել ճանաչել, սար չենք բարձրացել միասին, բայց լսել եմ հրապարակային խոսքդ, ելույթներդ, մտքերդ, տեսել ու կիսել եմ քո վերաբերմունքը տարբեր բարդ իրավիճակներում։

Ու հաճախ, երբ մտածում եմ, թե ու՛մ հետ եմ ես անցնում այս ինձ համար անօրինակ ճանապարհը, դու եղել ես այն մարդը, ով ուժ է տվել ու կամք, մեր արժեքներին չդավաճանելու վճռականություն։
Վերջին օրերի ընթացքում շատ եմ մտածում թիմի, դրա բնույթի, արժեքների մասին։
Դու այն եզակի մարդն ես, ով հստակ դեր ունի՝ նոր ճանապարհ ցույց տալու և դրանում առաջնորդելու, անարդարությունն ի ցույց դնելու և ազատությունը պաշտպանելու դեր։
Քո խոսով ու վարքով դու այն հիմքն ու հենարանն ես, որի վրա կարելի է խարսխել ամբողջ պետական համակարգը վստահությամբ, որ մենք չենք լճանա, որ չենք հարմարվի մեր տաք աշխատասենյակներին ու մեքենաներին, աշխատավարձին ու “էլիտար” շրջապատին, որ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ չենք կտրվի։
Դու չունես ենթաօրակարգ, ենթաթիմ, այլ տարբեր ենթաներ։

Իմ համար 131- ից դու առաջինն ես, 87- ից՝ նույնպես։
Վստահ եմ, որ այս որոշումը կայացնելիս թեթևություն ես զգացել, կարծես մի մեծ բեռ են ուսերցդ վերցրել։
Բայց էդ բեռը հետո կա՛մ չի բաշխվի որևէ կերպ, կա՛մ հավասարապես չի բաշխվի։ Դու ցանկանում ես թողնել մի դեր, որի կրողը չկա։ Քո տեղը չի լրացվի, այն դատարկ կմնա։
Ու էդ դատարկ տեղը քեզ ամբողջ կյանքում կճնշի, ինձ ու իմ նման մտածողներին մենակ թողնելը քեզ հանգիստ չի՛ տա։
Իմ համար քո հեռանալը փախուստ է․․․ մենակությունից։

Բայց էս նամակի հիմնական իմաստը մեկն է՝ դու մենակ չես ու ինձ դու պետք ես։

Չգնա՛ս։