Գագիկ Խաչատրյանը կասկածվում է 200 մլն դրամ յուրացնելու եւ գույքի իրացման խախտման մեջ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց: Դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը:

Այս մասին լրագրողներին ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Մենք արդեն երրորդ օրն է խորությամբ հակափաստարկներ ենք ներկայացնում և դրանց վերաբերյալ որևէ հակառակ դիրքորոշում անհնար էր ներկայացնել, քանի որ գործում այդպիսի նյութեր չկային, որ մեր հակափաստարկները կարողանային չեզոքացնել»,-ասաց նա և նշեց, որ բողոքարկելու են որոշումը:

Երեմ Սարգսյանի գնահատմամբ՝ այն, ինչ ներկայացվում է, իրավաբանության հետ կապ չունի.«Այն ինչ ներկայացվել է որպես մեղադրանք, դա կարելի է ցանկացած այլ պետական հիմնարկի ղեկավարի, ում հիմնարկում որևէ պաշտոնատար անձ թերություն է թույլ տվել, կամ հանցագործություն է կատարել, այս մեղադրանքի պայմաններում ցանկացածին կարելի է վերագրել այս մեղադրանքը, քանի որ դու ղեկավարն ես, դու պետք է իմայաիր»,-նշեց փաստաբանը։

Երեմ Սարգսյանը հավելեց, որ Գագիկ Խաչատրյանը կասկածվում է նաեւ պաշտոնավարման ընթացքում ինչ-որ գույքի իրացման խախտման մեջ: Իսկ յուրացված գումարների դրվագի մասին ասաց, որ խոսքը 200 միլիոն դրամի մասին է։

Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Գագիկ Խաչատրյանը կասկածվում է տասնյակ միլիոնավոր դոլարներ չարաշահելու մեջ:

Նարեկ Կիրակոսյան