Բացառում եմ, որ Ամուլսարի շահագործումը կթույլատրվի․ Աննա Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է բնապահպան Աննա Շահնազարյանը

-ELARD-ի փորձագետների հետ տեղի ունեցած քննարկումը կարևոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հետևյալ հարցին՝ արդյոք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը ունի՞ նոր ՇՄԱԳ փորձաքննության կարիք. այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Ձեզ, վարչապետ Փաշինյանը ի՞նչ տեղեկություն նկատի ունի։

-Ենթադրում եմ՝ կապված էր պարզաբանումների հետ, այն իմաստով, որ եղած ՇՄԱԳ զեկույցները, որ պատրաստել և տրամադրել էր «Լիդիանը», բավարար հիմք չէր տալիս եզրակացության գալու, այն առումով, որ դա թույլատրելի է Հայաստանում իրականացնել։ Հանրության համար ակնհայտ դարձան կարևոր մի քանի հանգամանքներ, բովանդակային իմաստով զեկույցի կետերը շատ հստակ են եղել և նույնիսկ փորձագետները մի քանի անգամ զրույցի ընթացքում զարմանում էին, որ նույն հարցը իրենց տրվում է։ Այս փորձագետները վստահ հակադարձել են «Լիդիանի» առարկություններին, մի բան, որ «Լիդիանը» նորից այս հարցուպատասխանի ժամանակ փորձում էր խաղարկել, իրենց այնպես էին պահում, կարծես, իրենք անարդարացի մեղադրանք են ստանում։ ELARD-ի փորձագետները վստահ ասացին՝ ի՞նչ եք ուզում դուք մեզնից, քան մենք արել ենք արդեն, երբ ձեզ հարցեր ենք ուղղել, որոնց չեք պատասխանել։ Սա վերջնականորեն պատռում է «Լիդիանի» դեմքը ճիշտ նույն ձևով իրենք նախկինում վարվել են մյուս գիտնականների հետ։

Մեմորանդումը լուրջ փաստաթուղթ չի, փորձագետներն իրենք էլ ասում են, որ այն կոնցեպտուալ մոտեցումների շարք է հետագայի համար և դուրս է եղել տեխնիկական առաջադրանքների սահմաններից։

-Փաստացի ստացվում է, որ ELARD-ը հայտարարում է, որ չի կարող պատասխանել՝ արդյոք անվտա՞նգ է  Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ «Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու ՇՄԱԳ-ը թերի են, ոչ ամբողջական ու անվստահելի: Հետաքրքիր է, սրան ի՞նչ պետք է հետևի։

-ELARD-ը փորձագիտական ընկերություն է, փորձագետները չեն կարող անել այնպիսի հայտարարություն, որը վճռականություն է պահանջում և քաղաքական դիրքորոշում։ Իրենք շատ հստակ ասում են՝ սրանք ընդունելի մոտեցումներ չեն եղել, որպեսզի գիտնականը դրան պատասխանի։ Սրանից պարզ բան չկա։ Նման անլուրջ վերաբերմունքի դեպքում, երբ իրենց առաջ են դրվում տվյալներ ու փաստաթղթեր, որոնց իրենք ասում են՝ անհեթեթ պնդումներ, գիտականորեն չապացուցված, ես չեմ կարող եզրակացություն տալ, բնական է՝ ոչ ֆորմալ կոնտեքստում իրենք կասեին՝ ձե՞ռ եք առնում։

-Հանքի տեխնոլոգիայի մասին, պարոն Գևորգյանն ասում է, որ Ամուլսարի նախագծում «Լիդիանի» առաջարկածը կանաչ տեխնոլագիա է, այն աշխարհում ամենամաքուրն է, նույնիսկ համեմատական է տարել զապորոժեցի ու մերսեդեսի միջև, բնապահպանները չեն էլ խոսում տարբերությունների մասին, քանի որ կպարզվի, սա ավելի լավ տեխնոլոգիա է, քան մյուս հանքերին։ Ինչո՞ւ չեք խոսում «Լիդիանի» առաջարկած տեխնոլոգիայի մասին։

-Ընդհանրապես հետաքրքիր չի էս մարդու ասածը։ Առաջինը՝ ուզում եմ պատասխանատվության կանչել իրեն, եթե ինքը կոնկրետ մարդու նկատի ունի, թող կոնկրետ մարդու անուն ասի։ Հայկական բնապահպանական ճակատը կոնկրետ ինքնություն է, կոնկրետ մարդիկ կան, եթե Հայկ Գևորգյանը Աննա Շահնազարյանին բան ունի ասելու, թող կոնկրետ ինձ ասի, ես կպատասխանեմ։ Հայկ Գևորգյանն իրավունք չունի այս հարցի մասին խոսելու ELARD-ի զեկույցից հետո։ Թող ինքը գնա, խոսի ցանկացած գիտնականի հետ։ Գիտնականներն էսօր ծիծաղում են՝ էս կառավարությունը ծաղրանքի առարկա է դառնում, այն իմաստով, որ էսքան ծամած փաստաթուղթ ենք տալիս կապված էս հարցի հետ, ու․․․ Հայկ Գևորգյանը թող ուշադիր լսի՝ ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերում նույնիսկ «Լիդիանը» չի ներկայացրել՝ ինչ տեխնոլոգիայով է հանքի փակման ծրագիրն իրականացնելու։ Հիմա, եթե Հայկ Գևորգյանը արժանապատիվ, պատվախնդիր մարդ է, ինքը պիտի էսպիսի հայտարարություններ չանի, ինքը նախ պետք է փաստաթուղթը կարդա, դրանից հետո․․․

-Սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարությունը կհրապարակի կարծիք՝ արդյոք նոր ՇՄԱԳ-ի կարիք տեսնո՞ւմ է: Բացառո՞ւմ եք, որ նոր ՇՄԱԳ-ի արդյունքում կթույլատրվի Ամուլսարի հանքի շահագործումը։


-Բացառում եմ, որ Ամուլսարի շահագործումը կթույլատրվի, որովհետև այս գործընթացը ցույց տվեց այն, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում տրված թույլտվությունները մինչ օրս ընթացել են խայտառակ ոչ կոմպետենտության շրջանակներում, այդ թվում նաև՝ հասարակության ներկայացրած տվյալները երբեք պետական մարմինները հաշվի չեն առել։ Այս գործընթացից հետո պետք է սառեցվի հանքարդյունաբերական նոր ծրագիրը, մինչև այս պետությունը չունենա գիտական տեխնիկական զինվածություն հենց իր ներսում, որը ի վիճակի կլինի պրոֆեսիոնալ ձևով ուսումնասիրի։ Ամուլսարի ծրագիրը հերթական անգամ ցույց տվեց, որ ահավոր ռիսկեր ունի։ Այսինքն՝ գիտնականները եթե ասում են՝ դուք ունեք սարսափելի բեկվածքներով ու խզվածքներով ապարներ, շատ արագ են հոսքերը տեղափոխվում, աղտոտման ահավոր մեծ պոտենցիալ կա, դա նշանակում է՝ այս տարածքին ձեռք տալլ չի կարելի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան