Մեզ համար կարևոր է հասկանալ՝ ինչ ենք ուզում որպես երկիր և ինչով մեր դեսպանները կկարողանան օգնել. ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դժվարանում է նշել, թե հեղափոխությունից հետո կա՞ նախադեպ, որ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների շնորհիվ ներդրումներ են եկել Հայաստան:

«Արդյունքների մասին հիմա կդժվարանամ ասել, բայց դա կարևորագույն գործառույթներից մեկն է: Դա չափելը միշտ բավական բարդ է՝ ինչ ներդրումներ են եղել կամ ինչ նպաստ է եղել՝ ձևավորելու ծրագիր, որը ներդրումային է, զարգացմանն է ուղղված: Դիվանագիտական կորպուսը մասնավոր սեկտոր չէ, բայց ունի այդ ներուժը՝ օգտագործելու միջպետական հարաբերությունները և հարթակները, որտեղ անմիջական դերակատարները կարող են միմյանց ավելի մոտիկանալ և համագործակցություն ստեղծել»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ ՀՀ դիվանագիտական կորպուսի հավաքի ընթացքում յուրաքանչյուր դեսպան առաջարկներ, գաղափարներ է ներկայացնելու, թե ինչպես և ինչ ուղղությամբ կարող է իր ծառայության երկրում աշխատել:

«Այնպես չի, որ զրոյից ենք սկսում: Ուղղակի պետք է հասկանալ, թե ինչպես թիրախավորել, ինչպես ավելի գործնական ու կիրառական դարձնել աշխատանքը՝ ավելի ամրապնդելու ներքին գերակայության և արտաքին մասի կարողության կապը»,- հավելեց նա:

Նրա խոսքով՝ հիմա մեզ համար ամենակարևոր նպատակն է՝ հստակեցնել, թե մեր ներքին գերակայությունների շրջանակում ինչ ենք մենք ուզում՝ որպես երկիր, և ինչպես մեր դեսպանները կարող են օգնել՝ թիրախավորել այն ուղղությունները, որտեղ մենք առաջ կբերենք համագործակցության հարթակները:

Մանրամասները՝ տեսանյութում: