Օգոստոսի 27-ից 30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը

Լուրեր

03.04.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 09:55
Փեզեշքիանն ու Ալիևն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը
03.04.2026 | 09:46
Թրամփը Փեմ Բոնդիին ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնից
03.04.2026 | 09:30
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 27-ից 30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը՝ ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ:

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ պատվիրակության անդամները քննարկել են ռազմական ոստիկանության զինծառայողների մարտական և հատուկ պատրաստության վերաբերյալ մի շարք հարցեր: ՌԴ ՊՆ պատվիրակությունը հետևել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված ցուցադրական պարապմունքներին:

Այցի շրջանակում ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան, հրամանատարության հետ քննարկել երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:

ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակությունը եղել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Պատվիրակության անդամներն այցելել են նաև Էջմիածին, ծաղիկներ խոնարհել Օշականի ճակատամարտում Մայր Աթոռ Էջմիածնի համար զոհված ռուս փրկարար-զինվորների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ»,- ասված է հաղորդագրությունում: