«Լիդիան»-ի տրամադրած տվյալներն այնքան թերի էին, որ չէինք կարողանա բացասական հետևանքների հաշվարկ անել. «Էլարդ»-ի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Ամուլսարի հարցով փորձաքննություն իրականացրած լիբանանյան «Էլարդ» ընկերության հետ տեսակապի միջոցով քննարկման ժամանակ «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչը հարց ուղղեց «Էլարդ»-ի փորձագետներին. «Արդյո՞ք կատարվել է գնահատական, որի արդյունքում հնարավոր է եղել չափել կամ դուք չափել եք, թե ինչքանով չեն բավարարում մեր առաջարկված միջոցառումները: Դրանց կիրառման արդյունքում առաջացած ազդեցությունն ինչքանո՞վ չի համապատասխանում Հայաստանի կամ միջազգային համապատասխան ստանդարտներին»:

«Էլարդ»-ի ներկայացուցիչը նշեց, որ իրենց գնահատականում չեն կարողացել թվայնացնել ազդեցությունը:

«Մենք չենք կարողացել թվայնացնել այդ ազդեցությունը երկու պատճառով: Առաջինն այն է, որ դա մեր հանձնարարության մեջ չէր: Մենք պետք է գնահատեինք «Լիդիան»-ի ներկայացրած ՇՄԱԳ-ը: Երկրորդ, եթե նույնիսկ դա մեր ընդգրկման մեջ լիներ, «Լիդիան»-ի ներկայացրած տվյալներն այնքան թերի են, որ մենք չէինք կարողանա այդ հաշվարկն անել առհասարակ»,- նշեց «Էլարդ»-ի փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: