Քննչական կոմիտեի նախագահն ու քննիչը Ամուլսարի հարցով պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Նազելի Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է  Էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը

-Տիկին Վարդանյան, հրապարակվել է ELARD կազմակերպության փորձագետների հետ վարչապետի, շրջակա միջավայրի նախարարի, ՔԿ նախագահի, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի տեսագրությունը։ Ի՞նչ եզրահանգումների եք եկել։

Այդ կոնֆերանսը ինձ համար ոչ մի նորություն չբացահայտեց, որովհետև այս 10 օրերի ընթացքում մենք խոսում ենք նույն բանի մասին։ ELARD-ը իր ուսումնասիրության մեջ հստակ նշել է թերությունները և այն անհնարին պայմանները, որ հնարավոր չէ ասել, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ շրջակա միջավայրի վրա, որովհետև իրենք գրել են, որ թերի են, հավաստի չեն այդ տվյալները և հնարավոր չէ այդ տվյալների հիման վրա անել եզրակացություն կամ գնահատել ռիսկերը։ Այն, որ այդ ռիսկերը կան, միանշանակ է և դրա մասին գրված էր։ Բազմիցս ասել եմ, որ վերջին մեմորանդում կոչվածը՝ 16 մեղմացման կետերը, տրամաբանական կապ չունեն հիմնական տեքստի հետ և հետո ստիպել են, որ գրվի։ Դա քննչականի պահանջն է եղել։ Մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեում էի՝ ճանապարհներ փակող տղաների հետ, և այս հարցը ես տվել եմ՝ ասում եմ՝ մայիսի 30-ին էիք ասել, որ պետք է հրապարակվի ELARD-ի փորձաքննությունը, ի՞նչ պատահեց, հետո՝ հունիսի 30-ին, հետո՝ հուլիսի 30-ին։ Իրենք ասացին, որ նոր հարցեր ենք առաջադրել, նոր հարցեր կարող էր առաջադրվել քննիչի որոշմամբ, բայց հարցեր առաջադրելու քննիչի որոշում չի եղել։ Տեսնելով, որ այդ ողջ ուսումնասիրությունը հակառակ ուղղությամբ է գնում, և պետք է եզրակացության գային, որ ամբողջը կեղծ էր, սխալ փորձաքննական եզրակացություն են տվել և արդեն պատասխանատվություն կկրեին և՛ նախարարը, և՛ փորձագետը, որ փորձաքննություն է արել, մարդիկ, որոնք 2016 թվականի փորձաքննության տակ ստորագրել են, փաստորեն նորից հրավիրել են փորձագետներին, մեղմացման մասին հարցադրումներ են արել և այդ մեմորանդումը ստեղծվել է քննչականի պահանջով։

-Այսինքն՝ քննչական մարմինը հատուկ շահագրգռվածությո՞ւն է ունեցել, ի՞նչ նպատակով։

-Այո, հատուկ շահագրգռվածություն է եղել, որովհետև դրա մասին տեսանյութից էլ պարզվեց, որ ո՛չ Կառավարությունն է տեղյակ, ո՛չ Շրջակա միջավայրի նախարարությունն է տեղյակ, որովհետև հենց նախարարը տվեց այդ հարցը, պարզվեց, որ իրենք անձնական շահագրգռվածություն ունեն։ Ո՞րն էր անձնական շահագրռգռվածությունը, դա երեկվա լրագրողական հետաքննության նյութն է, որով պարզվեց, որ այդ փորձաքննական եզրակացությունը հաստատող նախարարը եղել է Արամայիս Գրիգորյանը, որը հանդիսանում է քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի հորեղբոր որդին և Յուրա Իվանյանի քույրը մինչ օրս աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում, ու նախկին փորձաքննական մարմնի ղեկավարը եղել է նրանց խնամին։ Այստեղ պաշտպանվել են անձնական, խնամիական շահեր, և նպատակը նա չի եղել, որ ինչ-որ երաշխիքներ ստեղծեն մեր երկրի անվտանգության համար։ Հույս ունեմ՝ Քննչական կոմիտեում քննվող գործը չի կարճվի: Շատ ջուր է քաշելու էս պատմությունը, բայց ամբողջ քննության ընթացքում Քրեական դատավարության օրենսգիրքը տակնուվրա են արել, խախտումներ կան՝ պրոցեդուալ խախտումներ կան, օրինակ՝ քննիչը չի կարող ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածություն ունենալ գործի ելքով։

-Կարծում եք այդքան պա՞րզ է՝ այսքան մեծ հնչեղություն ունեցող գործով քննիչը նեղ, անձնական, ընտանեկան շահե՞ր կսպասարկեր։

-Մեր երկրում ամեն ինչ շատ պարզ է, մենք ընկել ենք իզոտոպներից ենք խոսում, Սևանի ու Ջերմուկի ջրերի աղտոտումից, պարզվեց, որ ավելի պարզ է, քան մենք կարող էինք կարծել։

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ Դուք նաև որպես իրավաբան, կփորձեք անել այնպես, որ Յուրա Իվանյանը որպես քննչական խմբի ղեկավար չշարունակի այս գործով քննչական խումբը ղեկավարել։

-Բազմիցս հայտարարել եմ՝ այստեղ կա պաշտոնեական կեղծիք, կա լիազորությունների գերազանցում, և Քննչական կոմիտեի նախագահն ու քննիչը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք հետամուտ կլինենք դրան, որովհետև եթե անպատժելիություն եղավ, դա կունենա լուրջ հետևանքներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան